486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հինգերորդ մասը. վիճակագրություն
18:20
02 Օգոստոսի 2010

 Հունվար-հունիս ամիսների արդյունքներով, Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 20,6% -ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է Հայաստանի առևտրային ընկերների մեջ: ԱՊՀ երկրներին բաժին է ընկել ՀՀ ողջ առևտրաշրջանառության 28,1% -ը, իսկ ԵՄ երկրներին՝ 32%-ը:

Հունվար-հունիս ամիսների տվյալներով, Ռուսաստանի հետ Հայաստանի ընթացիկ տարվա առևտրաշրջանառությունն ավելացել է 13,4%-ով և 2009թ.-ի առաջին կիսամյակի համեմատ կազմել 447 միլիոն դոլար:

Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում  Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 57,1 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 13,1% -ը)՝ ավելանալով 39,3%-ով՝ 2009թ.-ի նույն ցուցանիշի համեմատ:

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 389,9 մլն դոլար՝ գրանցելով  10,4% աճ։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ընդհանուր ներմուծման ծավալը կազմել է շուրջ 289,3 մլն դոլար (17,3 տոկոսի աճ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 16,8% -ը։

Հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը աճել  է 29,8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել շուրջ 2166,8 մլն դոլար։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 442,8  մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 1724 մլն դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։