486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշվել է երկաթուղայինի օրը
11:07
02 Օգոստոսի 2010

Երկաթուղայինի օրվան նվիրված տոնական միջոցառում է անցկացվել կիրակի Երևանի Մանկական երկաթուղու հարակից այգում, որին մասնակցել են  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը, ոլորտի աշխատակիցներ:

Միջոցառման ընթացքում ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը վստահեցրել է, որ երկաթուղում աշխատող բոլոր մարդկանց կատարած աշխատանքի նկատմամբ հարգանքը տարեցտարի միայն կաճի:

«Այս երկաթուղային տարվա ընթացքում ՀԿԵ-ում շատ բան է արվել, արդիականացվել են կայարանները, ամրապնդվում են գծային տնտեսությունները, ենթակառուցվածքները: Վերջերս մենք ձեզ հետ միասին ներկա էինք լոկոմոտիվային դեպոյի վերակառուցման առաջին փուլի բացմանը», - ասել է Խակովը:

Նրա խոսքերով՝ կապիտալ վերանորոգվել են ուղևորային շարժակազմն ու լոկոմոտիվները: Խակովը նշել է, որ այս ամենին հաջողվեց հասնել անհրաժեշտ ներդրումների շնորհիվ:

Նա նաև տեղեկացրել է, որ ավելի քան 100 տոկոսով կատարվել են բարձումների և տեղափոխումների ծրագրերը, իսկ տեղամասային արագությունը թույլ է տալիս ապահովել ողջ բարձման ապահովման համար անհրաժեշտ լոկոմոտիվների և վագոնների աշխատանքը:

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի խոսքերով՝ ՀԿԵ-ի նպատակն է ինտեգրվել եվրասիական տրանսպորտային-բեռնափոխադրման համակարգի մեջ, և հենց այս ամենի հիման վրա է կառուցվել ներդրումային ծրագիրը:

«Բոլոր երկաթուղայինների և անձամբ իմ անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրի ղեկավարությանն՝ ի դեմս նախագահի, մարզերի ղեկավարությանը աջակցության և ըմբռնման համար», - ասել է Խակովը՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում ևս հանրապետության ղեկավարության կողմից ներկայացված խնդիրները կլուծվեն համատեղ ջանքերով:

Միջոցառման ընթացքում մի խումբ երկաթուղայինների հանձնվեցին շնորհակալագրեր և նվերներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Ռուսաստանի երկաթուղու և Հարավկովկասյան երկաթուղու անունից:

 «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: