480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ներկայացնող երգչուհին հաղթել է Յուրմալայում անցկացված «Նոր ալիք 2010» մրցույթում
10:31
02 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթել է Յուրմալա քաղաքում անցկացված երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2010» մրցույթում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:

Շաբաթ օրը ուշ երեկոյան ավարտվել է երրորդ մրցութային օրը, որի ժամանակ հայտնի է դարձել «Նոր ալիք 2010» մրցույթի հաղթողը:

Մրցութային երեք օրերի արդյունքում հայ երգչուհին հավաքել է 288 միավոր՝ ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով Ուկրաինան ներկայացնող Տատյանա Շիրկոյից: Երրորդ տեղը զբաղեցրել է Էստոնիան ներկայացնող Ուկու Սուվիստեն:

Ռուսաստանցի կատարողները չկարողացան առաջ անցնել յոթերորդ տեղից, 274 միավորով յոթերորդ տեղն է զբաղեցրել Եգոր Սեսարևը: «Մուրակամի» ռուսական խումբը հավաքել է 263 միավոր և զբաղեցրել 13-րդ տեղը, իսկ Music Hayk-ը 256 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը:

Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ են ունեցել 12 երկրները ներկայացնող 17 կատարողներ։

Ամեն տարի «Նոր ալիք» մրցույթը հնարավորություն է տալիս հանդիսատեսին և բազմաթիվ հեռուստադիտողների տեսնել նոր տաղանդեր, որոնցից մի քանիսն իսկապես հայտնի արտիստներ են դառնում:

Մրցույթը կազմակերպելու գաղափարը ծնվել է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյի  և Ռայմոնդ Պաուլսի մոտ 2002 թ.-ի սկզբին։ Մրցույթի գլխավոր նպատակն է նոր աննուներ բացահայտելը։ Այս տարիների ընթացքում  մրցույթը բացահայտել է Smash դուետին և Դիմա Բիլանին, Անաստասիա Ստոցկայային, Իրինա Դուբցովային, Պոլինա Գագարինային, վրացի դերասանուհի Սոֆիկոյին և երգիչ Ինտարսա Բուսուլիսային, ով «Եվրատեսիլ-2009»-ին ներկայացրել է Լատվիան։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: