484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարմնակրթական ընդհանուր միության սկաուտները Հայաստանում կանցկացնեն 9-րդ բանակումը
14:30
30 Հուլիսի 2010

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Homenetmen) Համա-ՀՄԸՄ-ական 9-րդ բանակումը կմեկնարկի հուլիսի 31-ին Բյուրականում, ասաց Հայաստանի ազգային սկաուտական շարժման ղեկավար, Homenetmen-ի անդամ Հրաչյա Շմավոնյանը:

«Սկաուտները Հայաստան կժամանեն 18 երկրներից, այդ թվում նաև՝ Սիրիայից, Հունաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Անգլիայից, Շվեդիայից: Այս նախաձեռնության շնորհիվ հնարավոր կդառնա կապ հաստատել արտերկրում բնակվող մեր հայրենակիցների միջև», - ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ մինչև օգոստոսի 8-ը տևող միջոցառմանը կմասնակցեն Հայաստան ժամանած 14-18 տարեկան 560 սփյուռքահայեր, ովքեր Homenetmen-ի անդամներ են:

«Բանակումի մասնակիցները կկարողանան այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, կլինեն Ծիծեռնակաբերդում, Էջմիածնում, Սարդարապատում և Սևանում: Նրանց նաև սպասում են արշվաներ, մրցույթներ և համերգներ», - ասաց Շմավոնյանը:

Ըստ նրա՝ Homenetmen-ի ֆինանսավորումն իրականացվում է անդամավճարների հաշվին, սակայն ակտիվ քաղաքականություն է իրագործվում այս ծրագրին կառավարական կառույցներին ներգրավվելու ուղղությամբ:

«Մենք համագործակցում ենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ, և բանակումի բացման արարողությունից հետո՝ օրվա երկրորդ կեսին, մեզ կմիանան նախարարության ներկայացուցիչներն ու «Արի տուն» ծրագրի 170 մասնակիցներ», - նշեց Շմավոնյանը:

Սփյուռքի նախարարությունը 2009 թվականին մշակել է «Արի տուն» ծրագիրը, որը նախատեսում է երիտասարդական խմբեր ստեղծել տարբեր երկրներում, որոնց մասնակիցները կարող են ժամանել Հայաստան և բնակվել հայկական ընտանիքներում, ծանոթանալ հայրենիքի տեսարժան վայրերին, ավանդույթներին և կենցաղին։

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) հիմնադրվել է 1918 թ.-ի նոյեմբերի 16-ին Կոնստանդնուպոլսում: ՀՄԸՄ-ի հայաստանյան կառույցը՝ Հայաստանի ազգային սկաուտական շարժում կազմակերպությունը գործում է 1989 թ.-ից:

Այսօրվա դրությամբ աշխարհի տարբեր երկրներում գործում են կազմակերպության 100 ստորաբաժանումներ, որոնց անդամների թիվը հասնում է 25 հազարի: Հայաստանում Homenetmen-ի անդամների ընդհանուր թիվը շուրջ 2 հազար է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։