481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Արցախյան օրագիր. Կանաչ և սև» գրքի հեղինակն ասում է, որ անաչառ է եղել այն գրելիս
17:36
29 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հայտնի լրագրող, «Սիվիլիտաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը նշում է իր հրատարակած «Արցախյան օրագիր. Կանաչ և սև» գրքի օբյեկտիվությունը։

«Սա հայամետ, բայց ոչ Ադրբեջանի դեմ ուղղված գիրք է, այստեղ դուք չեք գտնի Ադրբեջանի դեմ ասված և ոչ մի խոսք»,- հինգշաբթի գրքի շնորհանդեսի ժամանակ  լրագրողներին ասաց հեղինակը։

Ըստ նրա՝ գրքում մարդկանց պատմությունների պրիզմայի միջով ներկայացվել է ղարաբաղյան պատերազմը և հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը։

«Կարդալով այս գիրքը՝ ապագա սերունդը կհասկանա, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ «Կանաչ և սև» գրքի վերնագրի գաղափարը իրեն կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է տվել։ Խզմալյանի բացատրությամբ՝ «կանաչը» խակի գույնն է, այսինքն՝ ռազմահագուստի գույնը, իսկ «սևն» այն գույնն է, որ կրում էին զոհվածների մայրերը։

Հակոբյանն ասաց, որ գիրքը գրելիս ինքն օգտագործել է իր հարցազրույցներն ու զրույցները նախագահների, զինվորական գործիչների, փորձագետների և սովորական մարդկանց հետ, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին։

Ինչպես ասաց շնորհանդեսին ներկա գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Սիվիլիտաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը, Թաթուլ  Հակոբյանի գիրքը մեծ արժեք է ներկայացնում, «այն շատ օբյեկտիվ է»։

Նա նշեց, որ Թաթուլը գիրքը գրելիս օգտագործել է իր հետ արած բազմաթիվ հարցազրույցները:

Հեղինակը հայտնեց, որ գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, ինչպես նաև արևմտահայերեն։ Բացի այդ, նախատեսվում է գրքի թարգմանությունն արաբերեն և թուրքերեն լեզուներով։

Այս կապակցությամբ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Բեյրութի հայ բարերարներին, ում միջոցներով իրականացվել է գրքի թարգմանությունն արևմտահայերեն ու անգլերեն, ինչպես նաև նշեց լիբանանյան «Արցախ-հիմնադրամի» օժանդակությունը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի, ինչպես նաև տեղական տպարանի օժանդակությունը, որտեղ և տպվել է գիրքը։

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ նա նշեց, որ ներկայումս հրատարակության է պատրաստվում գրքի երկրորդ հատորը, որը կկոչվի «Հայացք Արարատից. Հայեր և թուրքեր», այն նույնպես կթարգմանվի մի քանի լեզուներով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: