480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան կես միլիոն այցելու է ընդունել Երևանի Գաֆեսջյան թանգարանը մեկ կիսամյակում
16:13
29 Հուլիսի 2010

Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ընդհանուր այցելուների թիվը 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին գերազանցել է 500 հազ.-ը, տեղեկացնում են Կենտրոնի մամուլի ծառայությունից:

«Գաֆեսջյան թանգարանը, որը բացվել է գրեթե մեկ տարի առաջ, այժմ ոչ միայն Հայաստանի կարևորագույն տեսարժան վայրերից է, այլև մշակութային և հանրային միջոցառումների իրական կիզակետ», - ասաց Գաֆեսջյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Այդ ընթացքում կենտրոնն իրականացրել է 50-ից ավելի ծրագրեր, այդ թվում Թանգարանային գիշերը, երբ մայիսի 18-ին մոտ 10 հազ. այցելուներ կարողացան ազատ վայելել ցուցադրությունը, կենդանի հնչողությամբ համերգային ծրագիրը։

«Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին կազմակերպվեց հատուկ մի միջոցառում` նվիրված մեծանուն ամերիկահայ նկարիչ և Եղեռնի ականատես Արշիլ Գորկու ստեղծագործական կյանքին և արվեստին»,- ասաց Մարաբյանը:

ունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, թանգարանն ընդունեց շուրջ 50 հազ. մասնակից: Երեխաների համար այդ օրը կազմակերպվեցին արվեստի տարբեր խմբակներ, բեմադրություններ: Բացօթյա համերգը ավարտվեց տպավորիչ հրավառությամբ:

Այս տարվա առավել նշանակալի իրադարձություններից էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Գաֆեսջյան կենտրոն։ ԱՄՆ պետքարտուղարը թանգարանն «արվեստի զարմանահրաշ կենտրոն» անվանեց:

Գաֆեսջյան արվեստի կենտրոնը շարունակելու է իր միջոցառումները ողջ ամռան ընթացքում: Ընթացիկ միջոցառումների թվում է դասական երաժշտության համերգաշարը, որը տեղի է ունենում Հատուկ միջոցառումների սրահում յուրաքանչյուր չորեքշաբթի, ինչպես նաև Արշիլ Գորկու ցուցահանդեսի եզրափակիչ շաբաթը: Նշենք, որ մինչև օգոստոսի 1-ը Արշիլ Գորկու ցուցահանդեսի մուտքը կլինի անվճար:

Գաֆեսջյան արվեստի Երևանյան կենտրոնը, որը բացվել է 2009 թվականի նոյեմբերին, աշխարհի ժամանակակից արվեստի  առաջատար կենտրոններից է։ Ավելի քան 11 քառակուսի մետր մակերեսով համալիրը բաղկացած է Այցելուների կենտրոնից, թանագարան-խանութից, Հատուկ միջոցառումների սրահից և ցուցադրությունների տարածքից։

Կենտրոնը կրում է հիմնադրի՝ ամերիկացի ձեռնարկատեր և բարերար Ջերարդ Գաֆեսջյանի անունը։

Գաֆեսջյան կենտրոնի «Կասկադ» ճարտարապետական համալիրի պուրակի մոտակայքում տեղադրված քանդակների այգում հավաքված է մոնումենտալ քանդակների՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը։

Պուրակը և ծաղիկներով ձևավորումը ժամանակակից միջավայր են ստեղծում հեղինակավոր այնպիսի վարպետների քանդակների համար, ինչպիսիք են Ֆերնանդո Բոդերոն, Լին Չեդուիկը, Ժոմ Պլենզանը և Բարի Ֆլանագանը։

Կենտրոնում ցուցադրվում են Գաֆեսջյանի անձնական հավաքածուին պատկանող ցուցանմուշներ։ Դրանց թվում են Դեյլ Չիխուլիի՝ ապակուց արված ավանգարդ «Պարսկական» ինստալյացիան, ինչպես նաև Յարոմիր Ռիբակի (Չեխիա), Տադաշի Սումիի (Ճապոնիա), Բերտիլ Վալիենի (Շվեդիա) ապակեգործության նմուշներ։ «Արծիվ» սրահում ցուցադրված են ամերիկահայ հայտնի նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքների բնօրինակները։ 

Կենտրոնի ցուցահանդեսային ժամանակացույցը համալրվում է նաև դասախոսությանուններով, ֆիլմերի, համերգների, երեխաների և մեծահասակների համար կրթական ծրագրերի ցուցադրմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: