481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Վայրի բնության հիմնադրամը կոչ է անում Հայաստանում արգելել պոլիէթիլենի օգտագործումը
15:35
29 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը կոչ է անում Հայաստանում պետական մակարդակով  արգելել պոլիէթիլենի օգտագործումը, ասաց Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Այսօր, ցավոք, կարելի է համարել, որ մեր հասարակությունը անգրագետ է այդ իմաստով, քանի որ չի հասկանում, թե ինչ վնաս է հասցնում իր երեխաներին` իր կենցաղում այդքան քանակությամբ պոլիէլիթեն օգագործելով: Խոսքը ոչ միայն պոլիէթիլենե բաժակների և շշերի օգտագործման մասին է, այլև նույնիսկ պոլիէթիլենից պատրաստված խաղալիքների և իրերի մասին, որոնք արդյունքում վեր են ածվում վերամշակմանը ոչ պիտանի աղբի»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը:

Հիմնադրամի տնօրենը նշեց, որ պոլիէթիլենը, որը ստեղծված է նավթապրանքների հիման վրա, գրեթե չի ենթարկվում քայքայման, և մարդու համար պոլիէթիլենի օգտագործման հիմնական սպառնալիքն ուռուցքային հիվանդությունների առաջացումն է:

Այդ կապակցությամբ Խաչատրյանը նշեց, որ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը Հայաստանում արդեն երկու անգամ անցկացրել է «Արևորդի» փառատոնը, որի շրջանակներում երեխաները վերամշակված թղթից փաթեթներ են պատրաստում:

Ըստ նրա` փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ հոկտեմբերի 24-28-ը և ներառում է նաև էկոլոգիապես վնասակար արտադրանքի, մասնավորապես, պոլիէլիթենի թեմայով ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, որոնք հնարավորինս հնարավոր են դարձնում հայկական հասարակությանը իրազեկելը:

Նա նշեց, որ մի շարք եվրոպական երկրներում, օրինակ, Գերմանիայում, պոլիէլիթենը ոչնչացնելու և այն էլեկտրաէներգիայի վերամշակելու համար հատուկ վառարաններ գոյություն ունեն:

Բնապահպան Լիլիթ Դաշյանն իրեն հերթին նշեց, որ պոլիէլիթենն առավելապես վտանգավոր է այրման ժամանակ, քանի որ այն պոլիմերներ է արտադրում, որոնք մարդկային օրգանիզմի վրա ավերիչ ազդեցություն ունեն:

Ըստ Դաշյանի` հատկապես անարդյունավետ և վտանգավոր է նաև պոլիէլիթենը թաղելը: Ըստ նրա` թաղված պոլիէլիթենն աստիճանաբար ներծծվում է հողի և ջրի մեջ` հատուկ վտանգավոր նյութեր տարածելով:

Փորձագետը նշեց, որ տարեկան ամեն մարդ պոլիէլիթենից պատրաստված մոտավորապես շուրջ 500 իր է օգտագործում:

Այդ կապակցությամբ Դաշյանն ընդգծել է պոլիէլիթենի ոչնչացման այլընտրանքային տարբերակ, մասնավորապես, հատուկ վառարաններում այրման միջոցը, սակայն նման վառարաններ Հայաստանում դեռ չկան:

Բնապահպանը խորհուրդ է տվել օգտվել ապակե տարաներում և թղթե  փաթեթներում գտնվող ապրանքներից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: