478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության խստացման ՄԱԿ-ի առաջարկությունները. փոխնախարար
13:54
28 Հուլիսի 2010

Հայաստանը պատրաստ է իրականացնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության խստացման ՄԱԿ-ի անդամ երկրների բոլոր առաջարկությունները, որոնք առաջարկվել են մարդու իրավունքների մասին առաջին ազգային պարբերական զեկույցի շրջանակներում, ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

«Մայիսի 6-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերաբերյալ Հայաստանի առաջին ընդհանուր պարբերական զեկույցը: Զեկույցի քննարկման շրջանակներում մի շարք առաջարկություններ են ներկայացվել, որոնք Հայաստանը պատրաստ է իրականացնել»,-երեքշաբթի ՄԱԿ-ի առաջարկությունների կատարմանը նվիրված ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված սեմինարի ժամանակ նշեց Կիրակոսյանը:

Ինչպես հայտնեց Կիրակոսյանը, ՄԱԿ-ի կանոնակարգի համաձայն՝ 2006թ.-ից չորս տարին մեկ անգամ բոլոր երկրներն իրենց կողմից ներկայացրած պարբերական զեկույցների վերանայում են անցնում: Այս տարվա մայիսին ներկայացված ՀՀ առաջին պարբերական զեկույցը, ինչպես նշեց փոխնախարարը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հարցերի լայն շրջանակ է ներառել և պատրաստվել է բոլոր իրավասու մարմինների և գերատեսչությունների մասնակցությամբ:

Նա տեղեկացրեց, որ զեկույցի պաշտպանությունը երեք ժամ է տևել և զեկույցի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացրել է ՄԱԿ-ի 47 անդամ երկիր, որոնք մասնակցում էին քննարկումներին: Ինչպես ավելացրեց փոխնախարարը, հիմնականում երկրները դրական գնահատականների են զեկույցն արժանացրել և ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնք իրականացումը չորս տարի անց հերթական զեկույցի ներկայացման ժամանակ թույլ կտա ավելի բարձր գնահատականների արժանացնել:

Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ասաց, որ ՄԱԿ երևանյան գրասենյակն արդեն երկրի կառավարությանն աջակցություն է ցուցաբերում միջազգային փաստաթղթերում ամրագրված պարտավորությունների իրականացման գործում:

«Ներկայացված պարբերական զեկույցի առաջարկություններից շատերն արդեն իրականացվում են 2010-2015թթ. զարգացման աջակցության հարցով ՄԱԿ ծրագրի շրջանակներում,  դա վկայում է այն մասին, որ բացահայտված խնդիրների մեծ մասը  գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում և օգտվում է ՄԱԿ-ի աջակցությունից»,- ասաց Գերչևան:

Հայաստանի պարբերական ազգային զեկույցում, մասնավորապես, ներկայացված են 1991թ.-ից հանրապետության անկախության հռչակման ժամանակից ի վեր մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ քայլերը, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտում վերջին զարգացումները, օրենսդրության բարեփոխման աշխատանքները, թրաֆիքինգի, ռասիզմի, ազգայնականության դեմ պայքարը: Զեկույցում նաև ներկայացված է երեխաների իրավունքների պաշտպանության և ազգային փոքրամասնությունների հետ կապված  իրավիճակը, Ադրբեջանի ավելի քան 400 հազար հայ փախստականների խնդրի լուծումը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: