483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Զինված ուժերը պատրաստ են հակահարված տալ հակառակորդի ցանկացած ագրեսիայի. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
13:32
28 Հուլիսի 2010

ՀՀ Զինված ուժերը պատրաստ են խափանել հակառակորդի ցանկացած ագրեսիա, հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Մեր Զինված ուժերը մարտունակ վիճակում են և պատրաստ են հակառակորդի ցանկացած ագրեսիա խափանել: Վերջերս հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում (ղարաբաղյան հակամարտության գոտում - «Նովոստի-Արմենիա»), սակայն հայկական կողմի կոշտ պատասխանից հետո հակառակորդը լռում է», - նախօրեին ուշ երեկոյան Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բաղդասարյանը:

Նրա խոսքերով՝ վերջին իրադարձությունները, մասնավորապես, համաշխարհային հանրության դիրքորոշումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը վկայում են հայկական կողմի դիրքորոշումը հասկանալու մասին:

Միաժամանակ նա նշել է, որ հայկական հասարակության մեջ մտավախության կա ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ: Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանը գտնվում է բավականին բարդ տարածաշրջանում: Միաժամանակ Բաղդասարյանը հիշեցրել է հայտնի առածը՝ «ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:

«Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, չնայած Հայաստանը կողմ է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ակտիվ քաղաքականություն է վարում», - ասել է Բաղդասարյանը:

Միաժամանակ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ հայկական կողմն արդեն սովորել է հարևան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին և բավականին կոշտ պատասխաններ է տալիս:

Միաժամանակ Բաղդասարյանը նշել է, որ հայ ժողովրդին և պետությանը չի կարելի վախեցնել ռազմատենչ հայտարարություններով, քանի որ նրանք արդեն «տեսել են դա և ցույց են տվել, թե ինչով է հղի նման վարքագիծը Ադրբեջանի համար»:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ավելացրել է, որ «սառը ցնցուղը», որն Ադրբեջանը ստացավ Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, երբ նախարարները խիստ գնահատական տվեցին ուժի հնարավոր կիրառմանը, վկայում է, որ համաշխարհային հանրությունն աջակցում է Հայաստանի քաղաքականությանը:

Նա վստահեցրել է, որ այժմ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները հանգիստ շարունակվում են:

Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ բանակի մարտունակության բարձրացման և պետության պաշտպանության համար, նա հիշեցրել է, որ միջազգային փորձագետները հիանալի գնահատականներ են տալիս հանրապետության Զինված ուժերին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: