486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ISAF-ն ու աֆղանական իշխանությունները բարձր են գնահատում Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայությունը
17:22
27 Հուլիսի 2010

Աֆղանստանի միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ-ISAF) հրամանատարությունն ու աֆղանական իշխանությունները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Աֆղանստան կատարած ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցի շրջանակներում, բարձր են գնահատել հայ խաղաղապահների ծառայությունը, երեքշաբթի հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հուլիսի 24-26-ը հայկական պատվիրակության այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է ISAF-ի հրամանատար, գեներալ Դևիդ Հ. Պետրեուսի, ԱՄԱԱՈՒ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության հրամանատարի և Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանի և տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ԱՄԱԱՈՒ-ից աֆղանական զինված ուժերին անվտանգության պատասխանատվության փոխանցման գործընթացի հետ կապված մարտահրավերները, Քաբուլի վեհաժողովի արդյունքները և հետագա համագործակցության հեռանկարները:

«ԱՄԱԱՈՒ-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել նախարար Սեյրան Օհանյանին հայկական զորախմբի գերազանց և օրինակելի ծառայության և այն կարևոր ներդրումի համար, որ հայ խաղաղապահերն ունեն Աֆղանստանի հյուսիսի ռազմավարական նշանակություն ունեցող տեղանքների անվտանգության ապահովման գործում», - նշվում է տեղեկատվության մեջ:

ԱՄԱԱՈՒ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Հանց Վերներ Ֆրիցը համառոտ ներկայացրել է նաև Աֆղանստանի հյուսիսային տարածաշրջանում անվտանգության միջավայրը, գործողությունների ռազմավարությունը, հրամանատարական կառուցվածքը, ձեռքբերումները և առաջիկա մարտահրավերները:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախմբին, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում: Օդանավակայանի անվտանգությունն ապահովում է հայկական զորախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցված Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը:

Հուլիսի 25-ին ՀՀ ԶՈՒ պատվիրակությանն ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակը և Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմը: Հանդիպումների ժամանակ բարձր գնահատականի է արժանացել ՀՀ զորախմբի ծառայությունը Կունդուզում:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի խնդրանքով ներկայացվել է Աֆղանստանում տիրող ընդհանուր իրավիճակը: Մասնավորապես՝ նախարար Վարդակը նշել է, որ վերջին տարվա համեմատ դեպքերի և պատահարների աճը ունի նաև օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես՝ կտրուկ աճել է ԱՄԱԱՈՒ-ի և Աֆղանստանի անվտանգության ուժերի քանակը, որի շնորհիվ գործողություններ են իրականացվում այն վայրերում, որտեղ նախկինում դա հնարավոր չէր: Նա ավելացրել է, որ չնայած առկա բազում խնդիրներին, ըստ վիճագրական տվյալների, 2002թ. ի վեր Աֆղանստանում նաև միջազգային հանրության ջանքերով արձանագրվել է հասարակական-տնտեսական աճ:

Հուլիսի 26-ին, Աֆղանստանից հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հնարավորությունները:

Գերմանիայից դեպի Կունդուզ ՀՀ զորախումբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանավակայանը ծառայում է որպես միջանկյալ կայան, և հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Նորմատովին:
Հուլիսի 26-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։