480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի Միջազգային դատարանի եզրակացությունը ԼՂՀ ճանաչման գործընթացը սկսելու լավագույն առիթն է. փորձագետ
16:13
27 Հուլիսի 2010

ՄԱԿ-ի Միջազգային դատարանի եզրակացությունը ԼՂՀ արտգործնախարարության համար ԼՂՀ սուբյեկտայնության ամրապնդման և հանրապետության ճանաչման գործընթացը նախաձեռնելու լավագույն հնարավորությունն է, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին խորհրդակցական եզրակացություն է կայացրել, ըստ որի՝ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Դատարանը կարծում է, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման որևէ տեսանելի արգելք չի պարունակում»,

«Արդեն վաղուց եկել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ հնարավոր ճանաչման գործընթացները դիտարկվեն որպես առանձին և զուգահեռ ընթացող գործընթացներ: Այսօրվա դրությամբ ԼՂՀ արտգործնախարարության հիմնական գործառույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության ամրապնդումն է և գոնե տասը երկրներում հանրապետության հնարավոր ճանաչման գործընթացի նախաձեռնումը, այդ հարցի շուրջ խորհրդակցությունների անցկացումը», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բեքարյանը:
 
Նրա խոսքերով՝ դատարանի վճիռը լավագույն հնարավորությունն է ԼՂՀ արտգործնախարարության կողմից այս ուղղությամբ որոշակի գործողություններ սկսելու համար: Բեքարյանը կարծիք հայտնեց, որ չլինելով բանակցությունների կողմ՝ ԼՂՀ-ն որևէ կերպ ճնշված չէ իր քայլերում և նախաձեռնություններում ու կարող է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր երկրներում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար՝ քաղաքացիական հասարակության շրջանակներում նախաձեռնությունները, ինչպես նաև քաղաքական հարթակները օգտագործելով հանրապետության սուբեյկտայնության ամրապնդման համար:

Ինչպես կարծում է քաղաքագետը, դատարանի եզրակացությունը բավականին դրական և հետաքրքիր ֆոն է ստեղծել հետաքրքիր զարգացումների համար ոչ միայն Կոսովոյի, այլև ինքնորոշման ողջ գործընթացի համար, և հայկական հասարակությունը դա մեծ ոգևորվածությամբ է ընդունել: Ինչպես նշեց Բեքարյանը, այսօրվա դրությամբ հիմնական խնդիրն այն է, թե այս որոշումն ինչպես կարող է արտացոլվել պետական մարմինների, քաղաքացիական հասարակության գործողությունների և վարքագծի վրա:

Փորձագետի խոսքերով՝ անկախ ոգևորվածության աստիճանից՝ չարժե մոռանալ, որ դատարանի եզրակացությունը որևէ իրավական հետևանք չի նախատեսում, և չարժե առանց հայկական կողմի նախաձեռնության միջազգային կառույցներից կոնկրետ գործողություններ ակնկալել: Նրա կարծիքով՝ հարկավոր է հասկանալ, որ դատարանի եզրակացությունը բավականին ուժեղ քաղաքական ակտ է:

«Անհրաժեշտ է ողջունել քաղաքական ուժերի, ԼՂՀ նախագահի հայտարարությունները: Սակայն այս համատեքստում անհասկանալի է ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը, որը չէր պատասխանում մի շարք հարցերի: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարության մեջ նշվում էր, որ դատարանի եզրակացությունը լրացուցիչ դրական հնարավորություններ կստեղծի հանրապետության համար, և ԼՂՀ արտգործնախարարությունը պետք է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկեր», -  հայտարարեց Բեքարյանը:

Սակայն միաժամանակ քաղաքագետը նշեց, որ հնարավոր է՝ ժամանակի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարության կոնկրետ գործողությունների ծրագիրը ներկայացվի և հետագայում իրականացվի:

Բեքարյանը նաև կարծում է, որ մեծ հնարավորություններ են բացվում նաև հայկական խորհրդարանական դիվանագիտության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների, բարեկամության տարբեր խմբերի, միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների առջև: «Այս ողջ համալիրի շնորհիվ հայկական խորհրդարանական դիվանագիտությունը կարող է բարեկամ երկրների խորհրդարանականների հետ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ խորհրդակցություններ նախաձեռնել», - ասաց Բեքարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: