478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսության 4,8% աճ է ակնկալում
17:21
26 Հուլիսի 2010

Արժույթի միջազգային հիմնադրամը 2010թ.-ի տվյալների համաձայն՝ պահպանել է ՀՀ տնտեսության աճի վերաբերյալ  իր կանխատեսումը 4,8 տոկոսի մակարդակում, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերո Տոլոսան։

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ ծավալն ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին՝ 2009թ.-ի հունվար-հունիս ամիսրների համեմատ,  6,7 տոկոսով ավելացել է։ Միաժամանակ հունվար-մայիս ամիսներին՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ,  Հայաստանում ՀՆԱ ծավալը 8,8 տոկոս է կազմել։

«ԱՄՀ-ն տնտեսության ներկա ցուցանիշենրը որպես աճի դանդաղում չի դիտարկում, քանի որ գնահատում է, որ առաջին եռամսյակում գրանցվել է անսովոր բարձր աճ, որը պայմանավորված է եղել մի շարք բացառիկ պայմաններով։ Այժմ Հայաստանում տնտեսության աճը կարգավորվել և կայունացել է»,- ասաց Տոլոսան։

Ըստ ԱՄՀ ներկայացուցչի՝ Հայաստանում գրանցված զարգացման միտումները, որոնք տվյալ պահին նկատվում են երկրում, հիմնականում համահունչ են զարգացման այն կանխատեսումներին, որոնք ԱՄՀ-ն հնչեցրել էր դեռ մայիսին։

Նա հիշեցրեց, որ Հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2010թ.-ի առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճի տեմպերի բարձր ցուցանիշը երկար չի պահպանվի և «դրա փոխարեն ավելի կայուն, սակայն աճի առավել ցածր տեմպեր կձևավորվեն»։

Անցյալ շաբաթ 2010թ.-ի տվյալների արդյունքներով ՎԶԵԲ-ը բարձրացրել է երկրի  տնտեսական աճի կանխատեսումը՝ 4,5 տոկոսից մինչև 4,6 տոկոսի՝ չնայած ՀՆԱ աճի դանդաղման միտումներին:

Պետբյուջեի համաձայն՝ 2010թ.-ի ընթացքում Հայաստանում ՀՆԱ աճը ծրագրվել է 1,2 տոկոս մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1.5 տոկոս։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: