487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ժամերգությունն ընդամենը թուրքական քարոզարշավի գործիքն է. փորձագետ
17:56
23 Հուլիսի 2010

Ախթամարի կղզու (Թուրքիա) Սուրբ Խաչ հայկական եկեղեցում՝ աշխարհի հայության մոտ այդքան մեծ աղմուկ առաջացրած ժամերգությունը թուրքական իշխանությունների ձեռքերում քարոզչության հզոր գործիք է դարձել, ուրբաթ լրագրողներին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը ծրագրված է սեպտեմբերի 19-ին։

«Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումն ու ժամերգությունը, որն ընդամենը հրաշքով է փրկվել Թուրքիայի հայկական եկեղեցիների, վանքերի և տաճարների ոչնչացման  հետևողական քաղաքականության ընթացում, թուրքական քարոզարշավի հզոր գործիք է դարձել։ Փոխարենը Թուրքիան կսկսի Հայաստանից ոչ տրամաբանական զիջումներ պահանջել, ինչպես, օրինակ, Թուրքիայի սահմանների ճանաչումը, Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքներից հայկական զորքի դուրսբերումը»,- ասաց նա։

Մելքոնյանը նշեց, որ թուրքական քարոզարշավի մասին վկայում է օրերս Վանում սկսված «Վանեցիները բացում են դռներն իրենց հին հարևանների առջև» խորագրով ակցիան, որի էությունը ժամերգությանը մասնակցել ցանկացողների բնակեցումն է (հյուրանոցներում ազատ տեղերի բացակայության դեպքում) բնակիչների տներում։

Ինչպես ասաց փորձագետը, թեև ժամերգության ժամանակ եկեղեցում անմիջականորեն ներկա գտնվելու թույլատրված անձանց քանակը խիստ սահմանափակ է՝ 30 հոգուց ոչ ավելի, այսօրվա դրությամբ Վանի հյուրանոցներում արդեն շուրջ 5 հազար տեղ է ամրագրված։

Միաժամանակ Մելքոնյանը նշեց, որ պարտադիր է համարում  եկեղեցում ժամերգության ժամանակ հայկական կողմի ներկայությունը, բայց սահմանափակ կազմով, մասնավորապես, հայ հոգևորականությունը պետք է ներկայացվի ոչ ամենաբարձր մակարդակով։

Ըստ նրա՝ Սուրբ Խաչ եկեղեցու՝ մի քանի տարի առաջ սկսված վերականգնողական աշխատանքների հետ մեկտեղ միանգամից ծագել և շարունակում է արդիական մնալ եկեղեցու իրավական կարգավիճակի հարցը։

«Թուրքական իշխանությունները չեն ճանաչել Սուրբ Խաչ եկեղեցին որպես եկեղեցի և նրան թանգարանի կարգավիճակ են տվել, և ներկայումս եկեղեցին համարվում է  Ախթամար թանգարան-հուշարձան»,- ասաց Մելքոնյանը։ Ինչը, ըստ փորձագետի, հետագայում եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու խնդրանքի մերժման առիթ դարձավ։ «Թուրքական իշխանությունները պատճառաբանել են մերժումը նրանով, որ «Խաչը չի կարող տեղադրվել թանգարանի վրա»,- ասաց նա։
 
Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:    

Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։