480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը նախագահական ընտրություններին պետք է միասնական թեկնածու ներկայացնի. «Ժառանգություն»
17:10
23 Հուլիսի 2010

Ընդդիմությունը Հայաստանի  նախագահական ընտրություններին պետք է միասնական թեկնածու առաջադրի, ուրբաթ լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ի տարբերություն նախորդ փորձի, երբ ընդդիմությունը տապալվեց միասնական թեկնածու առաջաաադրելու հնարավորություն չունենալու պատճառով, մոտակա նախագահական ընտրություններին (2013թ.) ընդդիմությունը պետք է միասնական թեկնածուով ներկայանա, որը ոչ թե ժողովդրին իր շուրջ կհամախբի, այլ քաղաքական, գաղափարական ծրագիր կունենա։

«Եթե ընդդիմադիր ուժերը ցանկանում են քաղաքական արդյունքի հասնել, այլ ոչ հերթական բարոյական հաղթանակի, ապա քաղաքացիական հասարակությունը և ընդդիմադիր ուժերը պետք է հանդես գան ոչ միայն որպես նոր ուժ, այլև որակապես  նոր մոտուցումներով և նոր քաղաքական միությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ կոնկրետ թեկնածության մասին խոսելը դեռ վաղ է, սակայն դա կարող է լինել մտավորականության ցանկացած ներկայացուցիչ։

Սակայն, ըստ նրա, ամեն ինչ կախված է քաղաքական հասունության առկայությունից, ընդդիմադիր ուժերի հեռատեսությունից, ովքեր իրենց գործունեության մեջ պետք է ոչ թե զուտ մեխանիկական փոփոխություններ մտցնեն, այլ կառուցուղական սրբագրումներ անեն։

Նա վստահություն հայտնեց, որ «Ժառանգությունը» քաղաքական դաշտի բանալիներից մեկն է, որի օգնությամբ հնարավոր կլինի իշխանափոխություն  իրականացնել ընտրական գործընթացների միջոցով։

Դրա համար, ըստ կուսակցության առաջնորդի, անհրաժեշտ է աշխատանք տանել ինչպես ներքին, այդպես էլ արտաքին քաղաքական դաշտում, ինչի կապակցությամբ «Ժառանգությունը» մտադիր է ակտիվ հասարակական աշխատանք տանել  մարզերում, որպեսզի ոչ միայն հիշեցնի իր մասին, այլև քաղաքացիական հասարակության հետ կապերը վերականգնի։

Ինչ վերաբերում է Ընդդիմադիր հայկական ազգային կոնգրեսի հետ կուսակցության հնարավոր համագործակցությանը, ապա ինչպես նշեց Հովհաննիսյանը, քաղաքական ուժերի համագործակցությունը պետք է ձևավորվի ոչ թե  նախապայմանների հիման վրա, այլ նոր մոտեցումների որոնումներով։

«Բացառում եմ ընտրությունների համատեսքստում իշխանությունների հետ համագործակցության հնարավորությունը, սակայն միաժամանակ ընդդիմությունն էլ  պետական համակարգի մաս է, և համազգային հարցեր կան, որոնք քաղաքական երկխոսություն են պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: