486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի ՄԴ որոշումը կարող է դրական ազդել ղարաբաղյան հարցի վրա. պատգամավոր
16:16
23 Հուլիսի 2010

Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, Հայաստանի կողմից ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման վրա, այդ կարծիքին է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հինգշաբթի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահ Խիսասի Օվադան (Ճապոնիա) հայտարարել է, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Ինչպես ընդգծել է Օվադան, դատարանը կարծում է, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման որևէ տեսանելի արգելք չի պարունակում:

«Հայաստանը դեռ բաց չի թողել Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը, քանի որ ճանաչումն ինքնին չի կանխորոշում բանակցությունների արդյունքները, առավել ևս ղարաբաղյան հարցով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմը նույնպես որոշման իր տեսակետն ունի, որը պետք է իրավական ձևակերպում ստանա։

«Մենք պետք է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը լուծեինք նվազագույնը մինչև Կոսովոյի ճանաչումը, կամ գոնե այդ հարցը խորհրդարանի քննարկմանը ներկայացնեինք, այն դեպքում, երբ մենք «քաղաքականություն էինք խաղում», չնչին բանակցային խորամանկությունների էինք գնում՝ դրանով ավելի խորացնելով կարգավորման անդունդը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է նախադեպ դառնալ շատ այլ հակամարտությունների համար, այդ թվում՝ նաև Կոսովոյի։

Նա նշեց, որ Հայաստանը պարտավոր էր Ղարաբաղի անկախությունը դեռ 1992թ.-ին ճանաչել կամ գոնե 1994թ.-ին հաշտեցման մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանը պետք է իր իրավական դիրքորոշումը ցուցաբերեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ։

Ըստ նրա՝  նույնիսկ ՀՀ ԱԳՆ պաշտոնում իր գտնվելու ժամանակահատվածում (1991-1992թթ.) շատ երկրներ պատրաստ էին քննարկել Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, սակայն այն մեծ վակումը, որը գոյություն ուներ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության չճանաչման պատճառով, խոչընդոտում էր այդ որոշման ընդունմանը։

«Սակայն դա տեղի չունեցավ մեր մեղքով, մեր տեղային այսրոպեական դրդապատճառնեի պատճառով»,- ասաց Հովհաննիսյանը։

Как считает политик, для этого Армении препятствовало, в частности, отсутствие чувства ответственности, основы самоуверенности в международном праве и политической смелости, которая должна была основываться на демократической основе для признания Нагорного Карабаха.

Ինչպես կարծում է քաղաքագետը, դրա համար Հայաստանին խորընդոտում էր մասնավորապես՝ պատասխանատվության զգացումի, միջազգային իրավունքում ինքնավստահության  և քաղաքական խիզախության բացակայությունը, որը պետք է հիմնավորվեր Լեռնային Ղարաբաղի համար ժողովրդավարական հիման վրա։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ամեն մեկը ցույց տվեց, որ որպես կարգավորման առաջնահերթ չափանիշ՝ պատրաստ են առավել դասել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը մյուս միջազգային իրավունքի սկզբունքներից, և դա նախօրեին հաստատեց Միջազգային դատարանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։