478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի վերաբերյալ ՄԴ եզրակացությունը կարող է գործիք դառնալ Ղարաբաղի անկախության ճանաչման համար. ՀՅԴ
14:50
23 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի (ՄԴ) եզրակացությունը կարող է գործիք դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման համար, հայտարարել է ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հինգշաբթի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահ Խիսասի Օվադան (Ճապոնիա) հայտարարել է, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Ինչպես ընդգծել է Օվադան, դատարանը կարծում է, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման որևէ տեսանելի արգելք չի պարունակում:

«Անկախության հռչակումն օրինական է: Սակայն այն օրինական է բոլորի համար: Դրա համար, իհարկե, պետք է նախադրյալներ լինեն: Այդ նախադրյալները Ղարաբաղն ապահովել է եթե անգամ Կոսովոյից ոչ ավելի, ապա հաստատ ոչ պակաս», - ուրբաթ լրագրողներին ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ Ղարաբաղն անկախություն է ձեռք բերել՝ հիմնվելով օրենքի ուժի վրա: «Նշանակում է, որ հիմա մենք նոր գործիք և նոր հնարավորություն ենք ստանում՝ Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար պայքարելու նպատակով», - հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ Կոսովոյի անկախության ճանաչման հետ կապված իրավիճակը հարկավոր է երկակի իմաստով դիտարկել: Մի կողմից՝ Հովհաննիսյանը ողջունեց Կոսովոյի անկախության հռչակումը, ինչը «բխում է ինչպես մեր ազգային շահերից, այնպես էլ համաշխարհային արդարության տեսակետից»:

Ըստ Հովհաննիսյանի՝ մյուս կողմից Կոսովոյի անկախության ճանաչման մասին ԱՄՆ-ի հայտարարությունն անկախ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճռից խարխլում է միջազգային իրավունքի հիմքերը:

Կոսովոյի ալբանական իշխանությունները 2008 թ.-ի փետրվարի 17-ին ԱՄՆ-ի և ԵՄ մի շարք երկրների աջակցությամբ միակողմանի կարգով Սերբիայից անկախություն հռչակեցին: Այսօրվա դրությամբ հռչակված պետությունը ճանաչել են ՄԱԿ-ի 192 անդամներից 69 երկիր: Սերբիան, Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ ազդեցիկ երկրներ հրաժարվել են ճանաչել Կոսովոն՝ համարելով, որ կոսովցի ալբանացիները Սերբիայից անջատվելով՝ կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը:

Անդրադառանլով ԼՂՀ անկախության հռչակման կապակցությամբ ՄԱԿ-ի Միջազգային դատարան Հայաստանի դիմելու հնարավորությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանն իրավունք չունի դա անել: «Եվ եթե ելնենք Կոսովոյի հետ նույնատիպ դեպքից, ապա այդ դեպքում դատարան են դիմել հենց սերբերը: Իսկ դա նշանակում է, որ ՄԱԿ-ի ՄԴ պետք է դիմի հենց Ադրբեջանը, ինչը նա, իհարկե, երբեք չի անի», - ասաց Հովհաննիսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: