478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
2001թ.-ից ԱՄՆ-ն $14 մլն է տրամադրել ՀՀ իրավապահ մարմիններին
14:04
23 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության հետ 2001թ.-ին ստորագրած թմրադեղերի հսկողության և իրապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը երկրի իրավապահ մարմիններին որպես օգնություն  ավելի քան 14 մլն դոլար է հատկացրել, հայտնեց հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Այս տարիների ընթացքում  իրավապահ համակարգի զարգացման ուղղությամբ  բազմաթիվ ծրագրեր և նախագծեր են իրականացվել։ Համաձայնագրի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրո է ստեղծվել, ՀՀ ոստիկանության համակարգում ծրագրեր են իրականացվել»,- ուրբաթ նշեց Հովսեփյանը՝ ԱՄՆ կառավարության հետ հերթական համաձայնագրի ստորագրման ժամանակ։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ ծրագրեր են իրականացվում նաև հայկական դպրոցներում, որոնց շրջանակներում բարձրանում է աշակերտների իրավական գիտելիքների մակարդակը, իրականացվում են թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ նախագծեր։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն ուրբաթ հերթական՝ 11-րդ արձանագրություն են ստորագրել թմրադեղերի հսկողության և իրապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու  մասին։

Միջոցները կուղղվեն թրաֆիքինգի զոհերին օգնություն ցուցաբերելուն, մարդկանց առևտրի դեմ պայքարին, իրավակարգի ոլորտի զարգացմանը, քրեափորձագիտական կենտրոնի աշխատանքների կատարելագործմանը, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկման կենտրոնի ծրագրերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: