480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն Ադրբեջանից պատասխան է սպասում Սանկտ Պետերբուրգի առաջարկությունների վերաբերյալ. Սարգսյան
15:53
22 Հուլիսի 2010

Սանկտ Պետերբուրգում հնչած առաջարկությունների վերաբերյալ հայկական կողմն Ադրբեջանից պատասխան է սպասում, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Հայաստանի և հայկական սփյուռքի երիտասարդության ներկայացուցիչների հարցերին։

«Եթե ձևակերպենք տվյալ հարցի պատասխանը մի նախադասությամբ, ապա ասեմ, որ բանակցությունները շարունակվում են, բանակցությունների սեղանին են վերջին առաջարկությունները, որոնք մեզ են ներկայացվել Սանկտ Պետերբուրգում։ Այժմ և մենք, և Ադրբեջանը պետք է ասենք, թե տվյալ առաջարկություններն ընդունու՞մ ենք որպես հիմք, թե՞ ոչ»,- նախօրեին Սևանում ասաց Սարգյսանը։

Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան խնդրի կարգավորման թարմացված առաջարկությունները, որոնք «սանկտպետերբուրգյան առաջարկություններ» անվունն են ստացել։

Նախագահը հայտարարեց, որ Հայաստանն այդ փաստաթուղթը բանակցությունների շարունակման համար ընդոունելի է համարում, և այժմ խոսքն Ադրբեջանինն է։

Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություննը կշարունակվեն պայմանով, եթե Ադրբեջանն ընդունի ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված սկզբունքները, հակառակ դեպքում «պետք է այլ ելքեր փնտրել»։

Սարգսյանը հիշեցրեց, որ խոսքը երեք սկզբունքների մասին է, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրակիչ ակտում՝ տարածքային ամբողջականության, ինքորոշման իրավունք և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի կիրառման կամ այն կիրառելու սպառնալիքի բացառում։

Միաժամանակ Ալմաթիում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների արած հայտարարության մասին խոսելիս Սարգսյանն ասաց, որ «քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում խոսում է տարածքային ամբողջականության մասին, համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները շատ հստակ ասացին, որ որևէ դրույթ, որևէ սկզբունք չի կարող գերակա լինել մյուսի նկատմամբ»։ Բացի այդ, ըստ նախագահի, ԱԳՆ ղեկավարները շատ կոշտ խոսեցին սադրիչ հայտարարությունների մասին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: