487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը ցավակցում է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ
17:57
21 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ցավակցություններն է ուղղել Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնի տնօրեն, ականավոր գիտնական, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ, չորեքշբաթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Էնիլ Գաբրիելյանը բժշկական գիտությունների պրոֆեսոր է, տարբեր տարիների  զբաղեցրել է Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարի, Երևանի բժշկական համալսարանի ռեկտորի, ԱՀԿ Առողջության հետազոտման եվրոպական կոնսուլտատիվ հանձնաժողովի անդամի պաշտոնը, ինչպես նաև «Արմենիկում» (ՁՒԱՀ-ի բուժման միջոց) նախագծի ղեկավարն է։

«Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան մասին:

Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը»,- ասվում է վարչապետի հեռագրի մեջ։

Ցավակցությունում նշվում է, որ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով:

«Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու գիտնականը վայելում էր ոչ միայն իր գործընկերների, այլև շատերի հարգանքն ու համակրանքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ցավակցում եմ Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և սաներին»,- ասաց Սարգսյանը։

Էմիլ Գաբրիելյանը ծնվել է 1931թ.-ի հունվարի 31-ին Աշտարակ քաղաքում, կրթությունը ստացել է Հայաստանում, որից հետո պրակտիկա է ստացել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի բուհերում։ Ավելի քան 350 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ գրքերի և ձեռնարկների։

1999թ.-ի Կալինգայի (ՅՈՒՆԵՍԿՕ) միջազգային մրցանակի դափնեկիր է։ Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի, Ժողովուրդների Բարեկամության, «Merit for life», «Ասպետական Խաչ», Վերնադսկու «Ոսկե աստղ» շքանշաններով, Պիրոգովի, Ն. Պ. Կրավկովի և Մխիթար Հերացու մեդալներով, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի Պ. Էրլիխի մեդալով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։