483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Աֆրիկյան ժանտախտի պատճառով Հայաստանում 1300 գլուխ խոզ է ոչնչացվել
15:03
21 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2010 թ.-ին աֆրիկյան ժանտախտի տարածման հետևանքով սատկել և ոչնչացվել է 1300 գլուխ խոզ, նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը:

«2007 թ.-ին Հայաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկման հետևանքով սատկել և ոչնչացվել է շուրջ 20 հազար գլուխ խոզ: Մարտին այս հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել և արդեն սատկել ու ոչնչացվել է 1300 գլուխ խոզ, ընդ որում սատկել է 250 գլուխ, իսկ մյուսները ոչնչացվել են», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Բաղիյանը:

Նրա խոսքերով՝ կա հիվանդության տարածման երկու պատճառ, առաջինի համաձայն՝ վիրուսը պահպանվել և կրկին տարածվել է, ըստ երկրորդի՝ այն ներթափանցել է Վրաստանի տարածքից:

Բաղիյանը նշեց, որ մարտին հիվանդությունը գրանցվել է Տավուշի և Լոռու մարզերում, և կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի գլխավորությամբ: Հիվանդության դեմ պայքարի կազմակերպման կոնկրետ միջոցառումներ էին ձեռնարկվել:

Բաղիյանն ավելացրեց, որ Նոյեմբերյանում և Դիլիջանում այլևս չկա աֆրիկյան ժանտախտ, սակայն վարակի ներթափանցման դեպքեր են գրանցվել Երևանում, Արագածոտնում, Շիրակում և Կոտայքում: «Այս մարզերում բռնկումներ են արձանագրվել, սակայն վարակի զանգվածային տարածում չի եղել, դա պայմանավորված է կերի ճիշտ օգտագործմամբ», - ասաց նա:

Անասնաբուժական տեսչության պետը կոչ արեց խոզաբուժությամբ զբաղվող ֆերմերներին ձեռնպահ մնալ մսի մնացորդներով կամ կենդանական ծագում ունեցող այլ սննդով կենդանիներին կերակրելուց:

«Որոշ դեպքերում ընդգծված նշաններ չեն լինում: Եվ հենց դա է դառնում վարակի հիմնական աղբյուրը: Այսօրվա դրությամբ նոր դեպքեր են գրանցվել Շիրակի և Կոտայքի երկու տնտեսություններում, մնացած մարզերում վարակի տարածումը դադարեցվել է, սակայն մենք շարունակում ենք կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել», - ասաց Բաղիյանը:

Նրա խոսքերով՝ աֆրիկյան ժանտախի վիրուսը կարող է մի քանի տարի շարունակ գտնվել օրգանիզմում և ոչ մի ձևով չարտահայտվել, սակայն եթե կենդանին ինչ-որ այլ հիվանդությամբ է հիվանդանում, ապա հիվանդությունն ավելի լուրջ ընթացք է ստանում:

Բաղիյանն ընդգծեց, որ կասկածի դեպքում մսի նմուշներն ուղարկվում են տեղի լաբորատորիա, որը զինված է համապատասխան սարքավորումներով, որոնք թույլ են տալիս մեկ օրվա ընթացքում հստակորեն որոշել վիրուսը, սակայն ամեն դեպքում նմուշները պետք է ուղարկվեն Ռուսաստանի, Իտալիայի, Անգլիայի ռեֆերանս-լաբորատորիաներ:

Հայաստանում աֆրիկյան ժանտախտի ներթափանցման առաջին դեպքը գրանցվել է 2007 թ.-ի օգոստոսի 7-ին Տավուշի և Լոռու մարզերում:

Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։