484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանցի մի խումբ երեխաներ չորեքշաբթի կմեկնեն «Արտեկ» հանգստանալու
13:51
21 Հուլիսի 2010

Հայաստանցի մի խումբ երեխաներ չորեքշաբթի կմեկնեն Ուկրաինա հանգստանալու նպատակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ուկրաինայի դեսպանատնից:

Հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը երեխաներն իրենց ամառային արձակուրդը կանցկացնեն «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում, որտեղ կմասնակցեն «Դարձնենք աշխարհն ավելի լավը» միջազգային 9-րդ մանկական փառատոնին:

Փառատոնի կազմակերպիչներն են Հույսի և բարության համաուկրաինական բարեգործական հիմնադրամը, Ուկրաինայի ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունն ու «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնը՝ Ուկրաինայի արտգործնախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի աջակցությամբ: Վերջիններս հոգացել են «Արտեկում» հայկական պատվիրակության բնակության ծախսերը:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է տասը երեխա, այդ թվում նաև տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ ու հաղթողներ: Քանի որ «Դարձնենք աշխարհն ավելի լավը» 8-րդ փառատոնի գլխավոր իրադարձությունն էր Ազգերի համաշխարհային մանկական լիգայի ձևավորման մասին փաստաթղթի ստորագրումը, 2010 թ.-ին փառատոնի ծրագիրը ընդգրկում է երկու ուղղվածություն՝ Ազգերի համաշխարհային մանկական լիգայի գլխավոր վեհաժողովի առաջին նստաշրջանն ու «Երկրագունդը տաղանդներ ունի» մշակութային ծրագիրը:

Փառատոնի գլխավոր տոնը՝ «Խաղաղության օրը» կանցկացվի հուլիսի 31-ին: Փառատոնը նաև աջակցում է մանկական դիվանագիտության զարգացմանը, խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ երեխաների հասարակական դիրքորոշման ամրապնդմանը, պետությունների ղեկավարներին և համաշխարհային հանրությանը երեխաների գաղափարների մասին իրազեկմանը: Մասնակիցներին սպասում են տարատեսակ ստեղծագործական միջոցառումներ, հետաքրքիր էքսկուրսիաներ և Սև ծովի ափին աշխարհի ամենամեծ մանկական կենտրոնում՝ «Արտեկում» բովանդակալից հանգիստ:

2002 թ.-ից Հայաստանի երեխաների համար «Արտեկը» դարձել է ավանդական հանգստավայր, որտեղ երեխաները հանդիպում են աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ և մասնակցում են ամենամյա փառատոններին, որոնք դարձել են նաև ուկրաինական և հայկական մշակույթի ու արվեստի միասնության իսկական տոն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: