484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ազգային լեզվի պահապանը լինի. փորձագետ
17:02
20 Հուլիսի 2010

Հայաստանը պետք է ազգային լեզվի, մշակույթի պահապանն ու սփյուռքի հետ կապող թելը լինի, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Հայաստանում ռուսաց լեզվի ապագան» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։

«Մենք ոչ փակ, բայց սակավաթիվ ազգ ենք, ինչը մեզ խոցելի է դարձնում, այդ թվում նաև այն պատճառով, որ 9 մլն հայերից այսօրվա դրությամբ վեց միլիոնը արտերկրում է ապրում և արդեն օտարալեզու է համարվում, և եթե մենք Հայաստանում ազգային լեզվի պահապանները չլինենք, ապա կարող ենք ազգը կորցնել»,- ասաց Դանիյելյանը։

Միջազգային հետազոտությունների տվլյաների համաձայն՝ աշխարհում շուրջ 7 հազար լեզու է գործում, որից 7,5 տոկոսն արդեն անհետացման եզրին է գտնվում, 20-30 տոկոսը մոտենում է անհետացման եզրին այն պատճառով, որ երիտասարդ սերունդն արդեն չի խոսում այդ լեզուներով։ Ըստ փորձագետների կանխատեսումների՝ նման միտումների պահպանման դեպքում 50 տարի անց աշխարհում շուրջ 300-350 լեզու կմնա։

Դանիելյանը նշեց, որ 1994թ.-ին ինքը հանդես է եկել երկրում ռուսալեզու դպրոցների հապճեպ փակման դեմ, սակայն այս անգամ աջակցում է Հայաստանում օտարալեզու ուսուցմամբ դպրոցնրի բացման հակառակորդներին, ինչն ըստ նրա՝ ազգային լեզվին կարող է վնաս հասցնել։

Ըստ նրա՝ հայ հասարակությունը շատ հիվանդագին է ընդունում այդ հարցը, քանի որ պատկանում է այն ինը ազգերի թվին, որոնք պահպանվել են անտիկ ժամանակներից, պահպանել են պետականությունը, հին ժամանակներից իրենց գիրը, գրուտպությունն են ունեցել, աշխարհում առաջիններից մեկը՝  քրիստոնեություն են ընդունել։

«Մենք դեմ չենք օտար լեզվուներին, այդ թվում նաև ռուսաց լեզվին, և հանգիստ ենք ընդունում Հայաստանում ռուսական, ամերիկյան և ֆրանսիական համալսարանների բացումը, սակայն կարծում ենք, որ հիմնական բազային կրթությունը պետք է ազգային լեզվով իրականանա, քանի որ ազգի կորիզը պետք է ազգային լեզվի և մշակույթի, ազգայինի հիման վրա ձևավորվի»,- ասաց Դանիելյանը։

Նա նշեց, որ Հայաստանում կարելի է ամրացնել թեքումով դպրոցները, օտար լեզուների ուսուցման դասընթացներ ու կենտրոններ բացել, ամրացնել բակալավրիատը։

Հայաստանում օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներ բացելու հետ կապված մտավախությունների թվում Դանիելյանը նաև նշեց երկրում  «էլիտար դպրոցների» ձևավորումը, ինչպես նաև այնպիսի վերնախավի ի հայտ գալը, որը կտրված կլինի իր արմատներից։

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների՝ դպրոցներում օտարալեզու ուսուցման ներմուծում ենթադրող փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագիծը։

Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 11 դպրոց ստեղծելմ, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում:


Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնողները հուլիսի կեսերին հայտարարեցին, որ մտադիր են կասեցնել նախագիծը, քանի որ Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորվել նախագծի հանդեպ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ՀՀ կառավարության առաջարկից հետո ի հայտ եկած վրդովմունքի ալիքը բացասական վերաբերմունք է առաջացրել դասավանդումն օտար լեզուներով իրականացնելիք դպրոցների հանդեպ:

ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է` առանց պետական որեւէ ֆինանսավորման: Նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 60 մլն ԱՄՆ դոլարը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։