482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Աբովյանագիտության կենտրոն կբացվի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
16:11
20 Հուլիսի 2010

Աբովյանագիտության կենտրոն է  ծրագրվում բացել անվանի հայ գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, ասաց տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը։

«Մեր առավել կարևոր ծրագրերից մեկն է մոտ ապագայում կառավարության և մշակույթի նախարարության համաձայնությամբ Աբովյանագիտության կենտրոնի բացումը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Զատիկյանը։

Նա ավելացրեց, որ Կենտրոնի բացման նախաձեռնողը Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն է։

«Կենտրոնի բացման անհրաժեշտությունը պայմանավորված է Աբովյանի՝ որպես գրողի, թարգմանչի, ազգագրագետի, հասարակական գործչի ոչ լիարժեք ընկալմամբ»,- ընդգծեց տնօրենը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է խորն ուսումնասիրել մեծ գրողի կյանքի և գործունեության  բոլոր ժամանակաշրջանները, ինչպես նաև Աբովյանի հանելուկային անհետացման պատճառները, որը տարբեր վարկածների առիթ է դարձել։

«Ցանկալի կլիներ բացել կենտրոնը տուն-թանգարանի առաջին շենքում, որը կառուցվել է դեռ 1938թ.-ին, սակայն այն այժմ կիսաքանդ վիճակում է գտնվում»,- ասաց Զատիկյանը։

Նա ասաց, որ վերանորոգման-շինարարական աշխատանքներն ավարտելու համար շուրջ 15 մլն դրամ կպահանջվի (շուրջ 41,2 հազար դոլար), որը տուն-թանգարանի տնօրինությունը հույս ունի ստանալ հանրապետության  կառավարությունից։

Այսօրվա դրությամբ տուն-թանգարանի միայն կենտրոնական մասն է գործում, որը կառուցվել է 1978թ.-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: