478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է արել Բաքվին կառուցողական դաշտ վերադառնալ. ՀՀ ԱԳՆ
13:18
20 Հուլիսի 2010

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների արտգործնախարարությունների պատվիրակությունների ղեկավարները Ալմաթիում ընդունած իրենց հայտարարության մեջ կոչ են արել Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադառնալ, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Շաբաթ օրը Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Բեռնար Քուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնք են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

«Այս հայտարարությունը չափազանց հստակ արձանագրեց այն, որ Ադրբեջանում մինչ օրս ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան գործընթացի և ընթացող բանակցությունների խեղաթյուրում», - ասել է Քոչարյանը «ԱՐ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ այս հայտարարության բոլոր դրույթները կոչ են անում Ադրբեջանին վերադառնալ կառուցողական դաշտ և դադարեցնել իրականությունը խեղաթյուրող միակողմանի քայլերը:

Քոչարյանը կարծում է, որ այս տեսակետից Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը կարելի է առաջընթաց համարել:

Միաժամանակ նա բացատրեց, թե ինչու հանդիպման ժամանակ չի ընդունվել հնգակողմ հայտարարություն:

«Այն, ինչը հայտարարեցին երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները, հակասում է Ադրբեջանի արած հայտարարություններին: Այստեղ կարելի է դատել, թե ում էր ձեռնտու ընդհանուր հայտարարության ընդունումը», - ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Նրա խոսքերով՝ այժմ խնդիրն այն է, թե ինչպես է պահելու իրեն Ադրբեջանը հետագայում, կշարունակի՞ նա իր ձևով մեկնաբանել այն սկզբունքները (ինքնորոշման, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքները), որոնք կողմերը որպես բանակցային հիմք են ընդունել՝ ընտրելով միայն իր համար ձեռնտու սկզբունքը (տարածքային ամբողջականությունը), ընդ որում խեղաթյուրելով այն, թե կանցնի՞ կառուցողական դաշտ, ինչը խնդրի կարգավորման հնարավորություն կստեղծի:

Նա նշել է, որ համանախագահ-երկրներն այս կապակցությամբ Ադրբեջանին կոշտ և հստակ պատասխան են տվել:

Բացի այդ, ՀՀ փոխարտգործնախարարի խոսքերով՝ Ալմաթիում ընդունված հայտարարության մեջ նշված է, որ ներկա իրավիճակը խնդրի ուժային լուծման փորձերի արդյունք է:

«Սա միանշանակ հասցեագրված է Ադրբեջանին, որը փորձել է ուժի միջոցով ճնշել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ստեղծել է ներկա իրավիճակը», - ասել է Քոչարյանը: Նա ընդգծել է, որ հայտարարության մեջ նշվում է, որ նման փորձերը միայն կվատթարացնեն իրավիճակը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։