480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանն աշխատանքային միգրացիայի ոլորտի կարգավորման փաստաթուղթ կմշակեն
18:03
19 Հուլիսի 2010

Հայաստանն ու Ռուսաստանն աշխատանքային միգրացիայի ոլորտի կարգավորման վերաբերյալ միջպետական փաստաթուղթ կմշակեն, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը 1-1,2 մլն մարդ է կազմում, որոնցից 600-700 հազարը երկարաժամկետ աշխատանքային միգրանտներն են, իսկ 80 հազարը՝ սեզոնային։

Ըստ Եգանյանի, այդ նպատակով հայ-ռուսական աշխատանքային խումբ է ստեղծվել, որն արդեն սկսել է աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության մասին փաստաթղթի մշակումը։

«Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է կարճ ժամկետում գործող փաստաթուղթ ստեղծել, որը պոտենցիալ միգրանտին անհրաժեշտ տեղեկատվություն կներկայացնի, այդ թվում օրնեսդրության և երկրում  աշխատողների նկատմամբ հիմնական պահանջների մասին»,- ասաց միգրացիոն ծառայության պետը։

Ինչպես նշում է Եգանյանը, Հայաստանից միգրացիան մեկ ուղղությամբ է իրականացվում՝ դեպի Ռուսաստան, որին բաժին է ընկնում երկրի աշխատանքային միգրանտների 94 տոկոսը։

Ըստ նրա՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների պաշտպանությունը մեր պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է, քանի որ այդ խնդիրը սերտորեն կապված է աշխատանքային միգրացիայից հանրապետություն եկող տրանսֆերտների հետ, որը ՀՆԱ շուրջ 20 տոկոսն է կազմում։

1988-2001թթ.-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում բացասական միգրացիոն սալդո է գրանցվել, որը  1-1,1 մլն մարդ է կազմել, ինչը բնակչության ընդանուր թվի շուրջ 30 տոկոսն է կազմել և Հայաստանի համար աննախադեպ ցուցանիշ է դարձել։

Երկրում լարված միգրացիոն իրավիճակի հիմնական պատճառներից է արտերկրում աշխատանքային միգրանտների որոշակի հոսքի կուտակման միտումը, որոնց թիվը 2002-2007թթ.-ի ընթացքում 100-115 հազար է կազմել։

ՄԱԿ-ի փորձագետների գնահատականների համաձայն՝ 1991թ.-ից սկսած Հայաստանից շուրջ 700 հազարից 1,3 մլն մարդ է արտագաղթել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։