484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը 2011թ.-ին կքննարկի աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության մասին օրինագիծը
17:47
19 Հուլիսի 2010

ՀՀ կառավարությունը 2011թ.-ին կքննարկի աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության մասին օրինագիծը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը 1-1,2 մլն մարդ է կազմում, որոնցից 600-700 հազարը երկարաժամկետ աշխատանքային միգրանտներն են, իսկ 80 հազարը՝ սեզոնային։ Միաժամանակ Հայաստանից աշխատանքային միգրանտների շուրջ 94 տոկոսը Ռուսաստանին է բաժին ընկնում։

«Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների պաշտպանությունը մեր պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Չէ՞ որ մենք չպետք է մոռանանք, որ այս խնդիրը սերտորեն կապված է աշխատանքային միգրացիայից հանրապետություն եկող տրանսֆերտների հետ, որը ՀՆԱ շուրջ 20 տոկոսն է կազմում»,- ասաց Եգանյանը։

Ըստ նրա՝ օրինագծի հիմնական նպատակն է օրենսդրաական մակարդակում Հայաստանի ներսում աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը, որը թույլ կտա ոչ միայն նրանց իրավունքները պաշտպանել, այլ նաև լիարժեք տեղեկատվություն տրամադրել երկրի պոտենցիալ աշխատանքային միգրանտներին։

Սակայն Եգանյանը նշեց, որ բացառապես ներպետական մակարդակում  դժվար է պայքարել խնդիրների դեմ, որի կապակցությամբ հատուկ կարևորություն ունի  երկկողմանի պայմանագրերի կնքումն ու միջազգային կոնվենցիաների  վավերականացումը։

Տվյալ համատեքստում նա նշեց, որ միգրացիոն ծառայությունն աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիային միանալու վերաբերյալ արդեն հայց է ներկայացրել ՀՀ ԱԳՆ: Փաստաթուղթն ընդունվել է 1990թ.-ի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի կողմից, դրան  արդեն ավելի քան 43 երկիր է միացել։

Նա նշեց, որ թեև Հայաստանը դեռ չի վավերացրել տվյալ կոնվենցիան, սակայն երկրում արդեն մի շարք միջազգային փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում նաև Աշխատանքի միջազգային կազմակերպությունների շրջանակներում (ԱՄԿ)։

Միաժամանակ, ինչպես կարծում է Եգանյանը, Հայաստանը դժվար թե մինչև 2010թ.-ի վերջը հասցնի վավերացնել այդ փաստաթուղթը։

«Դա երկարատև գործընթաց է, որը պետք է տարբեր փուլեր անցնի, այդ թվում՝ քննարկում Սահմանադրական դատարանում և Ազգային ժողովում։ Սակայն այդ իրավիճակում կարևոր է այն, որ գործընթացը սկսվել է»,- ասել է Եգանյանը։

Միաժամանակ ՄԱԿ-ի միջազգային միգրացիոն իրավունքի հարցերով գլխավոր վարչության ծրագրերի պատասխանատու Պաոլա Պաչեն նշեց, որ Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության  կոնվենցիայի ընդունման 20-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ն աշխարհի բոլոր երկրներում, որոնք դեռ չեն վավերացրել փատաթուղթը, քարոզչություն է անցկացնում։

«Հուսով եմ, որ այս տարի Հայաստանը նույնպես կվավերացնի հայեցակարգը»,- ասաց Պաչեն։

ՄԱԿ-ի փորձագետների գնահատականի համաձայն՝ 1991թ.-ից սկսած Հայաստանից  700 հազարից 1,3 մլն մարդ է արտագաղթել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: