480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարությունները բարձր են գնահատում երկրների միջև բարեկամությունը
17:00
19 Հուլիսի 2010

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հուլիսի 17-18-ը պաշտոնական այցով Իրանում գտնվելու ժամանակ, ԻԻՀ ղեկավարության հետ քննարկել է երկկողմ համագործակցության և միջազգային անվտանգության հարցեր, հաղորդում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթհաքիի հետ:

Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական  խնդիրներն ու հնարավոր գործընթացները։

Զրուցակիցները կարևորել են առկա խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարևոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար:

Երկու երկրների պաշտպանության նախարարները բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել են, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում հայ-իրանական հարաբերություններին վերաբերող տարբեր խնդիրները քննարկելու և փոխշահավետ լուծումներ գտնելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը փոխանցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Երկուստեք կարևորվել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները և ընդգծվել են դրանց զարգացման լայն հնարավորությունները:

«Պաշտոնական բոլոր հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է Իրանի հայկական համայնքի դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում:

Կողմերը նաև ընդգծել են Իրանի հայ համայնքի դերը հայ-իրանական բարեկամության ամրապնդման հարցում։

Այցի ընթացքում Հայաստանի աշտպանության նախարարն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և Իրանի թեմի առաջնորդարան, հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: