486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններն են մեկնարկել Երևանում
15:51
19 Հուլիսի 2010

Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններն են երկուշաբթի մեկնարկել Երևանում։

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ասոցացման համաձայնագիրը, որը կկնքվի բանակցությունների արդյունքում, երկու կողմերի միջև առկա ամուր կապն ու ընդհանուր արժեքները կարտացոլի։

«Պայմանագիրը մի շարք ոլորտներում, օրինակ, արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման, ժողովրդավարոթյան, տնտեսական ինտեգրացիայի, միգրացիայի, մարդու իրավունքների, էներգետիկայի բնագավառներում փոխադարձ ամուր համագործակցության կողմորոշիչներ կպարունակի։ Այդ համաձայնագիրը նպատակադրված է ԵՄ հետ քաղաքական համագործակցության ամրապնդմանը, տնտեսական ինտեգրացիայի խթանմանը, Հայաստանի և ԵՄ շուկա դուրս գալուն»,- ասաց Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահի հուլիսի 15-ի հրամանով բանակացությունների համար պատասխանատու երեք  ազգային աշխատանքային խմբերի կազմ է որոշվել, իսկ հայկական կողմից կոորդինատոր է նշանակվել  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ղազինյանը հայտնեց, որ բանակցությունները կանցկացվեն լիագումար նիստերի և աշխատանքային խմբերի խորհրդայցության ձևաչափով, որոնք կաշխատեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները, համագործակցությունն արտաքին քաղաքականության և անվտանգության, արդարադատության, ազատության և անվտանգության, տնտեսական համագործակցության, ճյուղային համագործակցության, առևտրի ոլորտներում։

Ղազինյանը հայտնեց, որ ԵՄ ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ բանակցությունները կանցկացվեն քաղաքական երկխոսության և արտաքին անվտանգության, արդարադատության, տնտեսության, մշակույթի, ֆինանսական համագործակցության ոլորտներում։

«Այսօրվա հանդիպումից հետո բանակցությունները սկսված են համարվում, իսկ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բրյուսելում»,- ասաց փոխնախարարը։

Եվրահանձնաժողովի Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրինության ղեկավար Գունար Վիգանդն իր հերթին նշեց, որ ասոցացման համաձայնագրի կնքումը Հայաստանի և ԵՄ միջև նոր համագործակցության փուլ կդառնա, որը կներառի գործընկերական հարաբերությունների ողջ շրջանակը։ Միաժամանակ Վիգանդը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, ժողովրդավարության ամրապնդմամբ։

«Այսօր բավականին հավակնոտ բանակցությունների մեկնարկ է տրվել, որոնք համագործակցության ընդլայնման կհանգեցնեն»,- հայտնեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։