483.99
+0.13
574.4
+1.51
8.28
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Լիտվահայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Բրիստոլի կինոփառատոնում
15:12
19 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լիտվահայ կինոռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Բրիստոլում կայանալիք կինոփառատոնի ժամանակ, հաղորդում է «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունը:

«Լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմն արժանացել է միանգամից երկու մրցանակի, այն արժանացել է հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի և ճանաչվել է լավագույնը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Մարատ Սարգսյանն իր ֆիլմը կներկայացնի Encounters միջազգային կինոփառատոնում, որը կանցկացվի Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքում արդեն 16-րդ անգամ՝ նոյեմբերի 16-21-ը:

Նախորդ տարի Encounters միջազգային փառատոնը ցուցադրեց 150 ֆիլմ, աշխարհի 58 երկիր մասնակցության հայտ էր ներկայացրել:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակն առաջին անգամ է սահմանել նման մրցանակ, որը հայտարարվել է «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակներում:

«Մեր նպատակն է աջակցել միջմշակութային կապերի զարգացմանը և Մեծ Բրիտանիայի ժամանակակից կինոարվեստը Հայաստանում ներկայացնելուն զուգահեռ՝ հնարավորություն տալ հայ ռեժիսորներին մասնակցել եվրոպական հեղինակավոր կինոփառատոններին», - ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

«Լեռնավանը» Մարատ Սարգսյանի առաջին ֆիլմն է: Այն պատմում է հոր և որդու՝ հայրենիք կատարած ուղևորության մասին: Իրական և երևակայական աշխարհների տարբերությունն ակնհայտ է դառնում, երբ նրանք վերջապես հասնում են հայրենիք: Այստեղ միայն սպիտակ սարեր են, այլևս չկան տներն ու փողոցները, մարդիկ ու ավանդույթները: Հայրը, սակայն, որոշում է վերականգնել ավանդույթները և կարողանում է տնկել առաջին ծառը:

Մինչ «Ոսկե ծիրանին» մասնակցելը ռեժիսորի ֆիլմն արդեն արժանացել է լավագույն կինոնկար մրցանակի Վիլնյուսի երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։