480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հինգ տարվա ընթացքում եվրոպական կառույցները շուրջ 500 հազար եվրո են տրամադրել Հարավային Կովկասում երիտասարդական ծրագրերին. Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնություն
13:37
19 Հուլիսի 2010

Եվրամիությունն ու Եվրախորհուրդը վերջին հինգ տարվա ընթացքում մոտ 400-500 հազար եվրո են տրամադրել Հարավային Կովկասում միջազգային երիտասարդական համագործակցության ծրագրերի իրկանացմանը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնություն» (FYCA) հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

«Սկզբնական փուլում հայկական կողմը պասիվ էր։ Միջոցների շուրջ 60 տոկոսը տրամադրվում էր Ադրբեջանի նախաձեռնած ծրագրերին։ Այժմ իրավիճակը մի փոքր փոխվել է մեր օգտին։ Սակայն կարևոր է նշել, որ Ադրբեջանը պետական մակարդակով խոչընդոտում է հայկական նախաձեռնությունների իրականացմանը»,- ընդգծեց Մխիթարյանը։

Ըստ FYCA ղեկավարի՝ սեպտեմբերին Հայաստանում տարածաշրջանի միջազգային մշակութային երկխոսության խթանման երկու ծրագիր կիրականացվի։

 «Առաջին ծրագիրը, որը կոչվում է «Նոյան տապան», մեկնարկում է սեպտեմբերի սկզբին Երևանում, կտևի 12 օր Հայաստանի տարբեր քաղաքներում, Վրաստանում և Թուրքիայում, և կավարտվի Երևանում»,- նշեց Մխիթարյանը։

Նա հայտնեց, որ ծրագրի արժեքը շուրջ 28 հազար եվրո է, որը կտրամադրվի ԵՄ և ԵԽ կողմից։

«Մեկ այլ՝ 14 հազար եվրո արժողությամբ ծրագիր կիրականացվի Ծաղկաձորում՝ «Նոյան տապան» ծրագրից հետո։ Մեկ շաբաթվա ընթացքում Եվրախորհրդի անդամ երկրների շուրջ 35 երիտասարդ ներկայացուցիչներ կքննարկեն տարածաշրջանային հակամարտությունների լուծման ճանապարհը»,- նշեց կազմակերպության նախագահը։

Նա ավելացրեց, որ նման ծրագրերը կնպաստեն որոշում կայացնելու գործընթացում երիտասարդության դերի բարձրացմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։