478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Համանախագահները հայտարարել են Բաքվի ապակառուցողական դիրքորոշման մասին. Նալբանդյան
13:23
19 Հուլիսի 2010

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Բեռնար Քուշների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հայտարարության մեջ խոսվում է ղարաբաղւան խնդրում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին:

Շաբաթ օրը Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Բեռնար Քուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնք են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Նալբանդյանի խոսքերով՝ կարևորն այն է, որ հայտարարության համաձայն՝ սկզբունքներից ոչ մեկը առաջնահերթ չէ և անընդունելի է նրանց նկատմամբ ընտրովի մոտեցումը:

ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է, որ շաբաթ օրն ընդունված փաստաթղթում հղում է արվում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի երկու հայտարարություններին, որոնք ընդունվել են 2009 թ.-ին լ’Աքվիլլայում և 2010 թ.-ին Մուսկոկում տեղի ունեցած «մեծ ութնյակի» գագաթնաժողովների շրջանակներում:

Հունիսի 26-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ-պետությունների ղեկավարները «քայլ առաջ են համարում երկու կողմերի կողմից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների հիման վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը»: Այս սկզբունքների թվում նշված են նաև Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը «նրա բնակչության կամարտահայտության միջոցով, որը պարտադիր իրավական ուժ ունի»:

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ Ադրբեջանը խոսում է միջազգային իրավունքի այս երեք սկզբունքներից միայն մեկի մասին և շահարկում է հակամարտության կարգավորման մի շարք առաջարկություններից մեկը:

«Համանախագահ-երկրները չափազանց պարզ և բաց նշեցին, որ սա ապակառուցողական մոտեցում է: Դրույթների և սկզբունքների միջև խտրականությունն անընդունելի է, և չի կարելի ընտրովի մոտեցում դրսևորել», - նշել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջական և միասնական առաջարկ: Բացի այդ, ինչպես նշել է Նալբանդյանը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարությունների հայտարարության մեջ նշվում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: «Ադրբեջանը տարիների ընթացքում հրաժարվում է ամրապնդել հրադադարի ռեժիմը, և համանախագահները հերթական անգամ ընդգծել են բանակցությունների շարունակության և խնդրի կարգավորման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նալբանդյանի խոսքերով՝ հայտարարության մեջ նաև հիշատակվում է հունիսի 18-ին Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանքն ու Բաքվի իրականացրած այլ քայլերը:

Հունիսի 18-ի երեկոյան Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ներխուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Թշնամին հետ է շպրտվել: Ծավալված մարտի հետևաքով ղարաբաղյան կողմից չորս զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում նվազագույնը մեկ սպանված է թողել:

«Այստեղ ակնհայտ է, թե խոսքն ում մասին է, քանի որ խոսվում է սադրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակն ու չեն նպաստում խնդրի կարգավորմանը», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: