480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ծագմամբ հայտնի աֆրոամերիկացի ռեժիսորներ Հյուզ եղբայրները կմասնակցեն Երևանի «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնին
19:52
17 Հուլիսի 2010

Հայկական ծագմամբ աֆրոամերիկացի ռեժիսոր Ալեն Հյուզն ասաց, որ մտադիր է մասնակցել «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնին, որը տեղի կունենա հաջորդ տարի Երևանում, բայց արդեն երկվորյակ եղբոր՝ ռեժիսոր Ալբերտ Հյուզի և մոր հետ։ Այդ մասին ռեժիսորն ասաց շաբաթ օրը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալեն և Ալբերտ Հյուզ երկվորյակ եղբայրների «Իլայի» ֆիլմը, որը 2010թ.-ի ամերիկյան կինոնախագծի տասը լավագույնների մեջ է մտել, ցուցադրվել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն այս օրերին անցկացվում է Երևանում։

«Իմ մտերիմների համար իմ այցը Հայաստան նույնն է, ինչ ուխտագնացություն դեպի Երուսաղեմ»,- խոստովանեց Հյուզը։

Հայտնի ռեժիսորը կինոփառատոնի օրերին հասցրել է Հայաստանի մի շարք պատմամշակութային հուշարձաններ այցելել և հիացել է դրանց գեղեցկությամբ և հնության ու գաղտնիության անփոխարինելի մթնոլորտով։

«Ոսկե ծիրան» փառատոնում իր հայնտվելու մասին պատմելով, ամերիկացի ռեժիսորը նշեց, որ փառատոնի մասին իմացել է Հոլիվուդում կայացած մի  ընդունելության ժամանակ։

Ըստ Հյուզի՝ իրեն The Hollywood Foreign Press Association կինոքննադատների ազգային խորհրդի անդամներից մի մարդ է մոտեցել, ով անցյալ տարի Երևանյան կինոփառատոնի հյուրն է եղել և առաջարկել է «Ոսկե ծիրանին» մասնակցել։

Հյուզը հատուկ ընդգծեց, որ իր մայրը՝ վաղ մանկության ժամանակ Իրանից ԱՄՆ տեղափոխվելով, չի կարողացել իրենց հայերեն սովորեցնել, սակայն իրենք մոր բարեկամների հետ Ամանորը հայկական ավանդույթներով են նշում։ Ըստ ռեժիսորի՝ հենց մայրն է երեխաների մեջ  խրախուսել արվեստի հանդեպ սերը։

Ամերիկացի ռեժիսորը հատուկ ընդգծել է միջազգային կինոփառատոների դերը և նշել է, որ դրանցում կարելի է որակյալ և տաղանսավոր կինո դիտել։

Այդ կապակցությամբ Հյուզը նշեց, որ ամերիկյան կինոյի ծաղկման շրջանը եղել է 60-ականների վերջն ու 70-ականների սկիզբն է եղել, իսկ այժմ այն մեծ մասամբ «փոփ-քորն սիրողների» համար է։

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 11-18-ը Երևանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: