482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարին
18:17
17 Հուլիսի 2010

ՀՀ նախագահը ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի  65-ամյակին և Խորհրդային միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարին։

«Բազմաթիվ հրավիրված երկրներից մրցաշարին կմասնակցեն երեք հավաքական Ռուսաստանից, երկուսը՝ Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի երեք հավաքական և մեկ հավաքական Արցախից»,- շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ  Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը։

Ըստ նրա՝ եթե նույնիսկ Հայաստանում մրցաշարի պատրաստման և անցկացման համար ավելի քան տասը երկրներ հավաքվեին, նրանք չէին կարողանա ներկայացնել այն որակն ու ուժը, որ այդ մրցախաղում ներկայացված են Ռուսաստանի և Վրաստանի կողմից։

Մրցաշարին, որը կտևի մինչև հուլիսի 18-ը, մասնակցում են 15-16 տարեկան պատանիներն ու աղջիկները։

Նշելով, որ աշխարհի ամենաուժեղ սամբիստները վրացի և ռուս մարզիկներն են, Հայրապետյանն ասաց, որ ՀՀ հավաքականը պայքարելու է հաղթանակի համար։

Այդ կապակցությամբ Հայրապետյանը նշեց, որ այս տարի եվրոպական առաջնություններում հավաքականը 13 մեդալ է նվաճել, որոնցից  ինը՝ բրոնզե, երկուսը՝ արծաթե և երկուսը՝ ոսկե։

Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի հավաքականի համար մրցաշարի հատուկ կարևորությունը՝ այս տարվա հոկտեմբերին Թբիլիսիում կայանալիք աշխարհի առաջնության նախաշեմին։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ռուսական դեսպանատան խորհրդատու Վիկտոր Կրիվոպուսկովն իրեն հերթին նշել է տվյալ միջոցառման նշանակությունը, որը Հայաստանի և Ռուսաստանի միջև ոչ միայն առևտրատնտեսական, մշակութային, կրթական համագործակցության, այլև սպորտի ոլորտում ավանդույթների հաստատում է նշանակում։
 
Մրցաշարի կազմակերպիչներն են ՀՀ օլիմպիական ազգային կոմիտեն, Սամբոյի Ֆեդերացիան և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: