478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Օտարալեզու դպրոցների բացումը միջդպրոցական մրցակցություն կստեղծի Հայաստանում. ՌՀՀ պրոռեկտոր
16:29
17 Հուլիսի 2010

Օտար լեզվով ուսուցմամբ դպրոցների բացումը միջդպրոցական մրցակցություն կստեղծի Հայաստանում, այդ կարծում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը։

Հայաստանի խորհրդարանը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների՝ դպրոցներում օտարալեզու ուսուցման ներմուծում ենթադրող փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագիծը, որը ենթադրում է օտար լեզվով, այդ թվում՝ ռուսերենով ուսուցմամբ դպրոցների ներդրում։  Օրինագծի նախնական տարբերակը դժգոհություն է բերել հասարակության մեջ և նաև բողոքի ակցիաներով է ուղեկցվել։

«Հնարավոր է՝ հանրապետությունում նման դպրոցների բացումը կստիպի մեր դպրոցներին սկսել ոչ միայն իրականացնել  նրանց վրա դրված օտար լեզուների արդյունավետ ուսուցման առաքելությունը, այլև առաջին հերթին հայոց լեզվի»,-շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սարգսյանը։

Ըստ պրոռեկտորի՝ նման պրակտիկան ոչ միայն լեզուների ըստ պատշաճի ուսուցման կբերի, այլև թույլ կտա հաղորդակցվել օտարերկրյա մշակույթին և գրականությանը։

«Արդեն մեկ անգամ մենք այդ սխալը գործել ենք, երբ սկսեցինք փակել ռուսական դպրոցները։ Մտածում էին բարձացնել հայկականի մակարդակը, իսկ արդյունքում զրկվեցինք մեծ ռուսական մշակույթի հետ կապից»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես նշում է պրոռեկտորը, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը դադարում է հայրենասեր լինել, այլ միայն վկայում է պետության կողմից իրականացվող  քաղաքականության հեռատեսության մասին։

«Պետք է հասկանալ, որ այն աշխարհաքաղաքական պայմաններում, որոնք այսօր առկա են, ուղղակի անհրաժեշտ է քաղել օտարերկրյա փորձն ու գիտելիքը։ Այդ պատճառով ավելի լավ կլիներ, եթե արևելյան լեզուների ուսումնասիրման հայեցակարգ ևս քննարկվեր»,- նշեց Սարգսյանը։

Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 12 դպրոց ստեղծել նախկին 15-ի փոխարեն, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։