480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ երկխոսության վերսկսմանը բոլոր հարցերի շուրջ. քաղաքական գործիչ
14:55
17 Հուլիսի 2010

Հայաստանը պետք է պատրաստ լինի երկխոսություն վերսկսել Թուրքիայի հետ բոլոր հարցերի շուրջ, բացի Ցեղասպանության փաստից, կարծում է Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

«Մենք պետք է պատրաստ լինենք բանակցել Թուրքիայի հետ բոլոր հարցերի շուրջ, բացառությամբ Հայոց ցեղասպանության փաստի: Այս հարցում մենք Թուրքիայի հետ կարող ենք քննարկել միայն Ցեղասպանության հետևանքների վերացումն ու փոխհատուցումների վճարումը», - շաբաթ օրը կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ լրագրողներին ասաց Ավետիքյանը:

Նա հիշեցրեց, որ կուսակցությունն արդեն բազմաթիվ անգամ հանդես է եկել հայ-թուրքական գործընթացի մասին հայտարարություններով: Նրա խոսքերով՝ կուսակցությունն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հետ քննարկել վիճահարույց խնդիրները, բանակցություններ վարել՝ սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով:

«Մենք կարծում ենք, որ նախագահի նախաձեռնած հարաբերությունների կարգավորումը հաջող փորձ է համաշխարհային տերությունների կողմից Հայաաստանի մասին դրական կարծիքն ու նրա նկատմամբ վերաբերմունքը բարձրացնելու համար: Ցավոք, Թուրքիան խոչընդոտեց այդ նախաձեռնությանը», - նշել է կուսակցության առաջնորդը:

Միաժամանակ Ավետիքյանն ընդգծեց, որ կուսակցությունը կոչ է անում նախագահ Սարգսյանին Թուրքիայի պատրաստակամության և կառուցողական դիրքորոշման դեպքում վերսկսել բանակցությունները: Սակայն, ինչպես նշեց կուսակցության առաջնորդը, չարժե որևէ փաստաթուղթ ստորագրել, այլ պետք է ավելի կոնկրետ գործել՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։