482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ժուկովի այցը Հայաստան նպատակաուղղված է սպորտի ոլորտում կապերի խորացմանը
14:13
17 Հուլիսի 2010

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը շաբաթ օրը Երևանում լրագրողներին հայտարարեց, որ իր այցելության գլխավոր նպատակը երկու երկրների, առաջին հերթին՝ օլիմպիական կոմիտեների միջև սպորտի զարգացման ոլորտում ավելի սերտ հարաբերությունների հաստատումն է:

Այցի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:

«Իսկապես, Հայաստանը ավանդաբար խորհրդային ժամանակներից մեծ մարզական ավանդույթներ ունեցող հանրապետություն էր: Եվ այժմ երկիրն ակտիվորեն մասնակցում է միջազգային մարզական շարժմանը», - ասաց Ժուկովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ խորհրդային տարիներին Հայաստանի բարձր լեռնային շրջաններում մարզիկների նախապատրաստման համար գործում էին շատ կարևոր մարզաբազաներ: Ժուկովը հիշեցրեց, որ 1968 թ.-ին Մեխիկոյում անցկացվող Օլիմպիադայի կապակցությամբ Ծաղկաձորում շատ լավ մարզաբազա էր կառուցվել, և այդ պայմաններում մարզվելուց հետո մարզիկները շատ լավ արդյունքների էին հասնում:

ՌԴ փոխվարչապետը կարծում է, որ Ծաղկաձորի բազան այսօր ևս բավականին պահանջված է, և ռուսաստանցի մարզիկները մեծ հաճույքով այցելում են Ծաղկաձոր մարզվելու նպատակով:

«Կարծում եմ, որ մենք չպետք է սահմանափակվենք այս ամենով: Պետք է զարգացնենք մարզական ոլորտում մեր համագործակցությունը և, իհարկե, առավելագույնս օգտագործենք այն հնարավորությունները, որոնք կարող է առաջարկել Հայաստանը ռուսաստանցի մարզիկների մարզման համար», - ասաց Ժուկովն՝ ավելացնելով, որ ռուսական կողմն իր հերթին պատրաստ է մարզվելու նպատակով հրավիրել հայ մարզիկներին Ռուսաստան, օգտագործել ռուսաստանցի մարզիչների փորձը:

«Հնարավոր է մեր թիմերի համատեղ մարզումը, այսինքն մենք կարծում ենք, որ մենք պետք է ամեն կերպենք ակտիվացնենք այդ գործընթացները», - ասաց փոխվարչապետը:

Նրա խոսքերով՝ ՀՀ վարչապետի հետ կարծիքներ են փոխանակվել սոցիալական ոլորտում բարեփոխումների ուղղվածության վերաբերյալ: «Ռուսաստանում և Հայաստանում բարեփոխումներ են ընթանում: Շատ հետաքրքիր էր համեմատություն կատարել, մտքեր փոխանակել, թե ինչպես են այդ փոփոխություններն անցնում Ռուսաստանում և Հայաստանում», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։