484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն գոհ է ՀՀ-ՆԱՏՕ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից
19:51
16 Հուլիսի 2010

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել: Սա ամրագրվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ ՆԱՏՕ-ի` մայիսին հրապարակված զեկույցում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։

Ուրբաթ համանուն միջգերատեսչական հանձնաժողովի 5-րդ նիստում զեկույցի քննարկման ժամանակ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ արձանագրել է, որ փաստաթղթում մատնանշվում է բազմաթիվ ուղղություններով բարեփոխումների իրականացումը Հայաստանում։

«Կարևոր են հատկապես` պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացում իրականացված բարեփոխումներին ՆԱՏՕ-ի տված գնահատականները, որոնք վկայում են, որ մեր զինված ուժերը գտնվում են միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների փուլում: Դա չափազանց կարեւոր է մեր երկրի համար, քանի որ բարձրացնում է մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր երկրի անվտանգության մակարդակը»,- ասաց նա։

Բաղդասարյանը հատկապես  մատնանշել է զեկույցի այն շեշտադրումները, որտեղ նշվում է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, որի արդյունքում մեծացել է պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությանն առնչվող դատական հետապնդումների քանակը, բարելավումներ են նկատվում պետական կառավարման ոլորտում հակակոռուպցիոն գործունեությանն առնչվող խնդիրներում, բարեփոխումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգերում:

Ոստիկանության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման հաջողությունը նշելով, Բաղդասարյանը հասարակական կարգի ամրապնդման ուղղության մեջ լավ արդյունքներ ունենալու վստահություն հայտնեց։

Արթուր Բաղդասարյանի խոսքով` զեկույցում մատնանշվել են նաեւ խնդիրներ, որոնք պետք է վերացնել կարճ ժամանակահատվածում:

Նիստում քննարկվել են նաեւ 2010 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք <<Հայաստան-2010>> աղետների արձագանքման զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: