484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանաղարաբաղյան սահմանում տեղի ունեցած միջադեպը կարող էր պատահականություն լինել. Կասպրշիկ
16:13
16 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում չի բացառում այն հնարավորությունը, որ ադրբեջանաղարաբաղյան սահմանում տեղի ունեցած միջադեպը կարող էր պատահականություն լինել։

Հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատել են ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը։ Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմից զոհվել է չորս հոգի, ևս չորսը՝ վիրավորվել են։ Ադրբեջանական  ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի:

«Չեմ ուզում ինչ-որ մեծ քաղաքական եզրակացություններ անել, քանի որ դա կարող է նաև պատահականություն լինել, հուսով եմ, որ այդպես էլ եղել է»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Կասպրշիկը։

Նա նաև նշեց, որ «եթե այդ հակամարտությանը (ղարաբաղյան. «Նովոստի-Արմենիա») լուծում չտրվի, ապա այդ երևույթները կարող են կրկնվել»։

Ըստ Կասպրշիկի, պատերազմական հայտարարությունները երբեք հակամարտությունը չեն լուծում, «այն լուծվում է հիմնականում խաղաղ բանակցությունների ճանապարհով»։

«Խաղաղ բանակցություններն ընթանում են, ոչ ոք այն չի դադարեցրել։ Այժմ Ալմաթիում ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի. «Նովոստի-Արմենիա») մասնակցությամբ»,- ասաց նա։

Ալմաթիում հուլիսի 16-17-ը ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումների կուլուարներում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի և ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հանդիպումը։

Միաժամանակ Կասպրշիկը նշեց, որ պետք է մտածել հետագա քայլերի մասին, և ընդգծեց, որ երբ խոսվում է որոշակի արդյունքների մասին, «բոլորը սպասում են, որ ինչ-որ շրջադարձ է լինելու»։

«Ես շրջադարձ կարող է և չակնկալեի, բայց կարելի է ակնկալել, որ դա կօգնի, նման ամեն մի հանդիպումից ինչ-որ դիրքորոշումներ ավելի պարզ են դառնում, ինչ-որ բան մոտենում է։ Սա շատ դանդաղ գործընթաց է, սա միլիմետրերով շարժում է, բայց եթե դա չլիներ, ոչ մի բանակցություն առաջ չէր ընթանա»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։