481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առողջարարական ճամբարներում ավարտվել է ռուսաց լեզվի ամառային դպրոցի առաջին հերթափոխը
19:50
15 Հուլիսի 2010

Ռուսաց լեզվի ամառային դպրոցի առաջին հերթափոխի ավարտին նվիրված միջոցառումներն են նախօրեին կայացել  «Հասմիկ», «Արագած» և «Լուսաբաց» մանկական առողջարարական ճամբարներում, որոնք գտնվում են ՀՀ Կոտայքի մարզում, հաղորդում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության Ռուսաց լեզվի  ուսումնամեթոդական կենտրոնի ամառային դպրոցի շրջանակներում 10 օրվա ընթացքում յուրաքանչյուր ճամբարի համար մշակված առանձին ծրագրով ՀՀ տարբեր մարզերի երեխաներին ռուսաց լեզու էր ուսուցանվում։

«Պարապմունքների ժամանակ երեխաները ծանոթանում էին Ռուսաստանի, նրա պատմության և ավանդույթների, ինչպես նաև ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամենավառ օրինակների հետ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Ռուսական մշակույթի հետ հաղորդակից լինելու հնարավորություն էր ստացել շուրջ 130 երեխա։ Հատուկ հետաքրքրություն են առաջացրել առածները, ասացվածքներն ու շուտասելուկները։ Չնայած ամառվա տապին՝ երեխաների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց Բարեկենդանի տոնը, որի ժամանակ երեխաներն անգիր արած բաղադրատոմսերով ինքնուրույն կարողացան պատրաստել և համտեսել ռուսական յուղաբլիթները։

«Տասը կարճ օրերի ընթացքում երեխաները ոչ միայն կարողացան «շփվել» Ռուսաստանի հետ, այլև սիրել այն։ Դա ապացուցեցին այն հիացմունքն ու հուզմունքը, փայլող աչքերն ու դեմքի ուրախությունը, որոնք առկա էին, երբ երեխաները ռուսերեն բանաստեղծություններ էին արտասանում, Ռուսաստանի մասին երգեր էին երգում, ռուսական ժողովրդական պարեր էին պարում», - նշեցին մամուլի ծառայությունից։

«Հասմիկ» ճամբարում Ռոսսոտրուդնիչեստվոյի երևանյան գրասենյակից ժամանած բարեկամներին աղուհացով էին դիմավորում։

Երեխաները ռուսերենով բեմադրություն էին պատրաստել, ընթերցեցին բանաստեղծություններ և երգեցին երգեր։ «Արագած» ճամբարում անցկացվեց Ռուս-հայկական բարեկամության փառատոն։

Իսկ «Լուսաբացում» հուլիսի 14-ը հայտարարվեցին Ռուսաստանի օր։

Ռուսաց լեզվի ամառային դպրոցի բոլոր մասնակիցները ստացան մանկական առողջարարական ճամբարներում մասնակցության հավաստագրեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: