481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարը կանցկացվի Հայաստանում հուլիսի 16-18-ը
17:41
15 Հուլիսի 2010
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարը կանցկացվի Հայաստանում հուլիսի 16-18-ը, հինգշաբթի լրագրողների ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Մրցաշարը նվիրված է Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին և կանցկացվի Խորհրդային միության կրկնակի հերոս, գրոհային-օդաչու Նելսոն Ստեփանյանի անվան մրցանակի համար: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Սամբոյի ֆեդերացիան և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը:

Հայրապետյանի խոսքերով՝ մրցաշարին կմասնացկեն 15-16 տարեկան պատանիներ և աղջիկներ: Նրա կարծիքով՝ հայկական թիմերի հիմնական մրցակիցները կլինեն  Վրաստանի և Ռուսաստանի հավաքականները:

«Մրցաշարին Ռուսաստանը կներկայացնեն երեք հավաքականներ, Վրաստանը՝ երկու հավաքական, Հայաստանը՝ չորս հավաքական, հնարավոր է նաև շատ», - ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Միաժամանակ Հայրապետյանն ավելացրեց, որ մրցաշարին կմասնակցեն նաև Ուկրաինան ներկայացնող թիմերը, վերջնական հաստատում է սպասվում Բելառուսից և Հունաստանից:

«Հրավեր է ուղարկվել նաև Ադրբեջանին, և ես համոզված եմ, որ մարզիկներն ու մարզիչները հաճույքով կմասնակցեին մրցաշարին», - ասաց նա:

«Այս մրցաշարը նախապատրաստական փուլ կդառնա պատանիների և աղջիկների սամբոյի աշխարհի առաջնությունից առաջ, որը կանցկացվի հոկտեմբերին Վրաստանում», - ավելացրեց Հայրապետյանը:

Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն ասաց, որ հենց մենամարտի այս տեսակը, որը ստեղծվել է 30-ականների սկզբին Խորհրդային Միությունում, ակտիվորեն կիրառվել է Հայրենական պատերազմի տարիներին ինչպես հատուկ նշանակության ստորաբաժանումներում, այնպես էլ պարտիզանական ջոկատներում:

«Այս միջազգային մրցաշարին Ռուսաստանից կմասնակցեն Հայաստանի հետ մշտական միջմարզային կապերի ունեցող շրջանները», - ասաց նա:

Միաժամանակ Կրիվոպուսկովը նշեց, որ Ռոսսոտրուդնիչեստվոն ապագայում նախատեսվում է զարգացնել նման միջմարզային կապերը, որոնց շնորհիվ ավելի սերտ պաշտոնական և միջանձնային կապեր են հաստատվում:

«Այս մրցաշարը օրինակ կդառնա, որպեսզի Հայաստանում անցկացվեն ոչ միայն սամբոյին նվիրված միջոցառումներ, այլև շատ այլ նախագծեր», - ընդգծեց նա:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության նախագահ և ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը նշեց, որ չնայած ԱՕԿ-ը ռազմավարական նպատակներով Հայաստանում զարգացնում է օլիմպիական մարզաձևերը, այնուամենայնիվ, այս մրցաշարը կարևոր է նրանով, որ սամբոն դեռ խորհրդային ժամանակներից Հայաստանում սիրված մարզաձևերից մեկն է եղել:

«Ժամանակին այս մարզաձևով զբաղվել են հազարավոր պատանիներ և աղջիկներ, այս մարզաձևից մենք Եվրոպայի և աշխարհի տասնյակ չեմպիոններ ենք ունեցել», - ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ սամբոն օլիմպիական մարզաձև չէ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: