486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Նոր երիտասարդ քաղաքական ուժ կհայտնվի Հայաստանում 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին. կուսակցության ղեկավար
16:52
15 Հուլիսի 2010

Հայաստանում 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրերին քաղաքականության մեջ որակապես նոր տեխնոլոգիաներ կիրառող երիտասարդ քաղաքական ուժ կհայտնվի, կարծում է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը:

«Ես թարմ քաղաքական ուժերի ի հայտ գալն եմ ակնկալում, և առաջին հերթին դա կլինի երիտասարդության միավորում, որը տիրապետում է ժամանակակից հնարավորություններին: Վախենում եմ, որ նրանք չեն ունենա ընդհանուր գաղափարախոսություն, երիտասարդների հետ իմ շփումը ցույց է տալիս, որ նրանց աշխարհայացքը դեռ վերջնականապես ձևավորված չէ: Սակայն նրանք տարբերվելու են ոչ այնքան որևէ գաղափարախոսության առկայությամբ, որքան  քաղաքականության նկատմամբ որակապես նոր մոտեցումներով», - հինգշաբթի լրագրողներին ասաց Սադոյանը:

Նրա կարծիքով՝ նման ուժի ի հայտ գալու միտումներն առկա են, մասնավորապես, գործում է «Սերունդների քաղաքական փոփոխության ակումբ» կազմակերպությունը, որը երիտասարդ քաղաքական գործիչներ է ներառում:

Սադոյանի խոսքերով՝ ակնկալվում է, որ առաջիկայում այդ փորձը իր արդյունքները կտա:

«Կարծում եմ, որ նոր ուժը դժվար թե խորհրդարանում մեծամասնություն ստանա, սակայն լուրջ տեղ կզբաղեցնի, բայց դժվար է խոսել ավելի կոնկրետ բանի մասին, քանի որ կոնկրետ զարգացումներ դեռ չեն նկատվում», - ասաց նա:

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության առաջնորդը համոզված է, որ նոր Ազգային ժողովի կազմում կներառվեն այժմ խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը, սակայն ավելի փոքր հարաբերակցությամբ:

Սադոյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական ասպարեզում նոր ուժի ի հայտ գալը կարող է նոր իրավիճակի հանգեցնել, որի արդյունքում նախընտրական դաշինքում կմիավորվեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (իշխող կոալիցիայի անդամները):

«Դաշինքներ, ամեն դեպքում, կստեղծվեն: Հաջորդ ընտրությունների ժամանակ հիմնական խնդիրը կլինի ոչ թե հին ուժերի կոմբինացիաների և դաշինքների, այլ նոր մոտեցումների ստեղծումը, քաղաքականության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը», - ասաց նա:

Միաժամանակ քաղաքական գործիչը կարծում է, որ խորհրդարանում որոշակի տեղ կզբաղեցնի նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն իր արմատական դիրքորոշման հաշվին: Միաժամանակ Սադոյանը բացառել է «Ժառանգություն» կուսակցության և ՀԱԿ-ի միավորումը, քանի որ այդ ուժերը չեն կարող միասին ընթանալ՝ քաղաքական ուղիների տարբերության պատճառով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։