478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսիի իշխանությունները դիտավորյալ ավերում են Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին. փորձագետ
15:47
15 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիի իշխանությունները կանխամտածված ավերում են Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, կարծում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության (RAA) երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը:

Թբիլիսիի՝ 1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցին նոյեմբերի 19-ին փլուզվել է: Այս առնչությամբ Հայ առաքելական եկեղեցին և մի շարք հասարակական կազմակերպություններ լուրջ քննադատություն հնչեցրեցին հայկական եկեղեցիների և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ  վրացական իշխանությունների անգործության մասին:

«Ցավոք, ավերված եկեղեցու տարածքում գտնվող փլատակների մաքրման աշխատանքներն ավելի շուտ հիշեցնում են հնագույն հայկական եկեղեցու կրկնակի ավերում», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը:

Փորձագետի խոսքերով՝ նման գործողությունները նպատակ ունեն հայկական եկեղեցու տեղում կառուցել վրացական նոր եկեղեցի: «Իսկ եկեղեցու տարածքում հայտնաբերված 18-ր դարի հայկական գերեզմանաքարերը, որոնց վրա վրացական մակագրություններ կան, էլ ավելի են ամրապնդում վրացական իշխանությունների դիրքորոշումը», - ասաց փորձագետը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի պատճառը առաջին հերթին պատշաճ քննադատության բացակայությունն է ինչպես վիրահայերի, այնպես էլ ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Փորձագետը հիշեցրեց, որ նախորդ տարի եկեղեցու փլուզումից հետո Վրաստանի համապատասխան գերատեսչութույնները Հայաստանի իշխանությունների հետ ակտիվ բանակցություններ էին վարում եկեղեցու վերականգնման ուղղությամբ:

«Թբիլիսի այցելեցին ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները, ում խոսք տվեցին համատեղ ջանքերով վերականգնել եկեղեցին, սակայն ինչպես տեսնում ենք, խոստումից ավելի ոչինչ չեղավ», - ասաց Կարապետյանը:

Սբ. Գևորգ եկեղեցին արդեն երկրորդ ավերված եկեղեցին է: 1989 թ.-ին ավերվել էր հայկական Շամխորեցոց սբ. Աստվածածին (Կարմիր ավետարան) եկեղեցին:

Թբիլիսիում գործում է ընդամենը երկու հայկական եկեղեցի՝ Սբ. Գևորգ մայր տաճարն ու Սբ. Էջմիածինը, որոնք գտնվում է Հավլաբարի շրջանում, ևս հինգ եկեղեցի էլ, այսպես կոչված, վիճահարույց կարգավիճակում են, դրանք են՝ Կարմիր ավետարան եկեղեցին, Սբ. Մինասը, Սբ. Նշանը, Սբ. Նորաշենն ու ավերված Սբ. Գևորգը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: