482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Թափառական շների խնդիրն ամբողջովին չի լուծվել ոչ մի երկրում. WSPA
14:59
15 Հուլիսի 2010

Անօթևան շների խնդիրը շատ լուրջ է ինչպես զարգացած, այնպես էլ աշխարհի զարգացող երկրներում, և այն դեռ վերջնական չի լուծվել ոչ մի երկրում, ասաց Կենդանիների պաշտպանության համաշխարհային ընկերության (World society for the Protection of animals - WSPA)  ներկայացուցիչ Ջո Լին (Joy Lee)։

«Թափառական շները միշտ եղել են, դա հաստատված ավանդույթ է դարձել։ Քաղաքակենտրոնացման և գլոբալացման գործընթացների արդյունքում ավանդույթը վերածվել է խնդրի»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Լին։

Ըստ նրա, խնդիրը լուծելու համար պետք է հասկանալ փողոցներում թափառող շների հայտնվելու իրական պատճառը։ «Սխալ պատկերացում կա, թե անօթևան շները ծնվում են միայն անօթևան շներից։ Սակայն, նրանց միջև մեծ տոկոսը ընտանի կենդանիների՝ փողոց են նետված ձագերն են կազմում։ Այս դեպքում բոլոր միջոցներն անօգուտ կլինեն, մինչև նրանց տերերի հետ համապատասխան աշխատանքներ չանցկացվեն»,- ընդգծեց WSPA ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ Եվրոպայում խնդիրը լուծելն ավելի հեշտ է, քան Ասիայում, քանի որ ասիական երկրներում նույնիսկ ընտանի կենդանիները փողոցում են ապրում՝ տիրոջ տան մոտակայքում, և նրանց համար հատուկ առանձնացված տեղ չունեն։

Dogs Trust միջազգային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կլարիսա Բոլդուինն (Clarissa Baldwin)  իրեն հերթին նշեց, որ այս հարցում շատ կարևոր է տարբեր երկրների փորձի փոխանակումը։

«Խնդրի լուծման մի քանի տարբերակներ կան, սակայն դրանցից ոչ մեկը կատարյալ չէ, այդ պատճառով պետք է միասին աշխատելով՝ համադրենք դրանք»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: