480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Քշիշտոֆ Զանուսին կարծում է, որ իր կապը հայ ազգի հետ տրամաբանական է
14:44
15 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին հայ ժողովրդի և հայկական մշակույթի հետ ունեցած կապը «անսպասելի, բայց, այնուհանդերձ, տրամաբանական է» համարում։

Զանուսիի «Փոխայց» («Revisited») նոր ֆիլմը կցուցադրվի Երևանի պրեմիերաների ծրագրում՝ «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որն այս օրերին անցկացվում է Երևանում։

«Ես ծագումով իտալացի եմ։ Իմ ծնողները Վենետիկից են։ Եվ գիտեք, Վենետիկում հայկական համայնք կա։ Ես այնտեղ եղել եմ դեռ 70-ական թվականներին... Հայերն ինձ հրավիրել են տեղի սփյուռքի հետ հանդիպման։ Նրանց հետաքրքիր էր, թե ինչպես Լեհաստանում լեհը կպատմի հայկական սփյուռքի մասին»,- հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զանուսին։

Այդ կապակցությամբ ռեժիսորը հիշեց, որ լեհական Կրակով քաղաքում մեծ հայկական համայնք կա։

Նա հատուկ ջերմությամբ խոսեց Երևանի մասին և նշեց ժամանակակից Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական ամբողջականությունը՝ համեմատելով այն Երուսաղեմի հետ։

Հայկական մշակույթի հետ իր շփման մասին խոսելիս՝ Զանուսին հատուկ նշել է «Ոսկե ծիրան»-ի դրական մթնոլորտը։

«Այստեղ ուժեղ մթնոլորտ է առկա։ Ես լեցուն դահլիճներ և մեծ հետաքրքրություն տեսա կինոյի հանդեպ, և այդ պատճառով ես միշտ հաճույքով եմ մեկնում այդ փառատոնին»,- ասաց Զանուսին։

Ռեժիսորն ափսոսանքով նշեց, որ չի կարող մնալ մինչև փառատոնի ավարտը, քանի որ արդեն վաղը պետք է ներկա գտնվի մշակութային փառատոնին, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում Գերմանիա-Լեհաստան սահմանի վրա։

Զանուսին նշեց, որ այս տարի այդ փառատոնին կժամանի Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Թոնի Բլերը, որի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի՝ քաղաքականության մեջ էթիկայի հարցերի թեմայով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։  
11:38
07 Հունիսի 2017
Հայտնի է 2018 թ.–ին ՀՀ նախագահի թեկնածուն
ՀՀ իշխանությունները թեկնածու են գտել ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թ.–ին: