486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Հայաստանում և Ղարաբաղում
18:34
14 Հուլիսի 2010

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հուլիսին համերգներ կունենա Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան տնօրեն Արմեն Ծատուրյանը։

Գերմանիայում բնակվող 25-ամյա երաժիշտը միջազգային ճանաչում ստացավ 2000թ.-ին՝ Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթի պատմության ողջ ընթացքում դառնալով ամենաերիտասարդ հաղթողը։ 2005թ.-ին Խաչատրյանը նաև հաղթեց Ելիզավետա թագուհու անվան միջազգային մրցույթում։

Ըստ Ծատուրյանի, «Նաիրի» նոր քառյակի հետ համատեղ համերգները կանցկացվեն Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում։

Երևանում համերգը տեղի կունենա հուլիսի 16-ին Կամերային երաժշտության տանը և հուլիսի 23-ին Արամ Խաչատուրյանի անվան համերգային դահլիճում։

Գյումրիում երաժիշտները ելույթ կունենան հուլիսի 20-ին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ Ղարաբաղում՝ հուլիսի 27-28-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։

Կամերային երաժշտության տան տնօրենը նշեց, որ համերգները նպատակաուղղված  Երևանի մշակութային կյանքի ակտիվացմանը։

Ըստ նրա, բացի այդ, «Նաիրի» կոլեկտիվի հետ համերգների անցկացումը կոչված է աջակցելու հայկական երաժշտական արվեստում կվարտետային ուղղությանը։

Սերգեյ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ շատ էր ցանկանում հայ հանդիսատեսին ներկայացնել հենց հայ կոմպոզիտորների, մասնավորապես՝ Կոմիտասի ստեղծագործությունները։

Նա ավելացրեց, որ Ղարաբաղում համերգ անցկացնելն իր ցանկությունն է եղել։

Ելույթները կանցկացվեն Կամերային երաժշտության տան հրավերով։ Ծրագրացանկում՝ Բախ, Կոմիտաս, Ասլամազյան, Ալբինոնի, Կորելի, Վիվալդի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։