484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը շնորհավորել է ֆրանսիացիներին Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ
13:39
14 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Ինչպես հաղորում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, շնորհավորելով ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա:

«Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին”,-ասել է ՀՀ նախագահը:

Փարիզում Բաստիլի գրավման օրը տեղի կունենա ռազմական շքերթ: Զորահանդեսը կանցնի Հաղթական կամարից մինչև Համաձայնության հրապարակ, որին կմասնակցի շուրջ 4 հազար մարդ և մի քանի տասնյակ միավոր ռազմական տեխնիկա:

Այս տարվա շքերթի առանձնահատկությունը կլինի այն, որ դրան կմասնակցեն տասներեք աֆրիկյան երկրների ներկայացուցիչները, որոնք նախկինում ֆրանսիական գաղութներ են եղել, վերջիններիս թվում են Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունը, Կոնգոն, Գաբոնը, Մադագասկարը, Մալին, Մավրիատնիան, Նիգերը, Սենեգալը, Տոգոն ու Չադը: Ֆրանսիական իշխանությունները որոշել են նման ձևով տոնել համաշխարհային գաղութային համակարգի տապալման 50-ամյակը: Միաժամանակ Կոտ դ’Իվուարի ներկայացուցիչները հրաժարվել են այցելել Ֆրանսիա երկու երկրների միջև գոյություն ունեցող լարված հարաբերությունների պատճառով:

Ֆրանսիայի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում կազմակերպված միջոցառումները կավարտվեն Տրոկադերոյում նախատեսված 30 րոպեանոց տոնական հրառավարությամբ, որին ամեն տարի հարյուրավոր մարդիկ են հետևում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։