487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանաբնակ թուրք ռեժիսորը դեմ չէ ֆիլմ նկարահանել բռնցքամարտի մասին` հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ
19:27
13 Հուլիսի 2010

Աշխարհահռչակ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը հայտարարել է, որ կցանկանար գեղարվեստական ֆիլմ նկարահանել բռնցքամարտի մասին, որում կարելի կլիներ արտացոլել հայ և թուրք ժողովրդի միջև գոյություն ունեցող դարավոր հակամարտությունը:

«Հայերի և թուրքերի միջև դարավոր թշնամանքի հիմքում ընկած է վախը... Անհրաժեշտ է հաղթահարել այն և կոտրել կարծրատիպերը», - երեքշաբթի Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռեժիսորը:

Աքինը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում «Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով, որի շրջանակներում տեղի կունենա նրա «Հոգու խոհանոց» ֆիլմի ցուցադրությունը:

«Ես հետաքրքրվում եմ բռնցքամարտով և կցանկանայի ֆիլմ նկարահանել բռնցքամարտի մասին: Ես Սյուզի Կենտիկյանի մեծ երկրպագուն եմ, ներկա եմ լինում նրա բոլոր մենամարտերին: Հավանում եմ Արթուր Աբրահամին: Նա մենամարտել է Մահիր Օռալի հետ, ով թուրքական արմատներ ունի», - ասաց նա:

2009 թ.-ի հունիսի 27-ին Բեռլինում կայացած Աբրահամ-Օռալ մենամարտն ավարտվել է հայ բռնցքամարտիկի հաղթանակով:

Ռեժիսորը նշեց, որ այս երկու բռնցքամարտիկների մենամարտից հետո ինտերնետը հեղեղած ատելության և քննադատության հորձանքին ի հակադրություն՝ կարելի էր ֆիլմ նկարահանել այն մասին, թե իրականում ինչպիսի ընկերական հարաբերություններ կան նրանց միջև:

Աքինը հիշեց նաև գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» աղմկահարույց ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում:

«Ես անձամբ ծանոթ եմ ֆիլմի վավերագրական քրոնիկների հետ, և դա ինձ համար նորություն չէր, սակայն օրինակ իմ կնոջ համար ֆիլմը բավականին լուսավորչական նշանակություն ունեցավ: Այս տեսակետից ֆիլմը մեծ ճանաչողական նշանակությու ունի, քանի որ այն ծանոթացնում է շատ կարևոր թեմայի հետ», - ասաց Աքինը:

Ռեժիսորը կիսվեց նաև Երևանից ստացած իր տպավորությունների հետ՝ ասելով, որ այն հյուրընկալ քաղաք է՝ խորհրդավորության երանգով:

«Երեկվա օրը իմ կյանքի ամենակիզիչ օրերից մեկն էր: Սա ամենաարևելյան կետն է, որտեղ ես երբևիցե եղել եմ: Ես մեծ ակնկալիքներ ունեմ Հայաստան այցելությունից... Առաջին հայացքից ես Երևանը ընկալեցի որպես շատ հյուրընկալ քաղաք, որն իր մեջ ինչ-որ խորհրդավոր բան է պարունակում», - ավելացրեց ռեժիսորը:

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը ծնվել է 1973 թ.-ին Համբուրգում (Գերմանիա): 2000 թ.-ին ավարտել է Համբուրգի գեղարվեստի համալսարանը, 2003 թ.-ին հիմնել է Corazon միջազգային կինոընկերությունը: 2005 թ.-ին դասախոսել է Համբուրգի գեղարվեստի համալսարանի գեղարվեստի քոլեջում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։