480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
LOT Polish Airlines ընկերությունը Երևան-Վարշավա-Երևան չվերթ է բացել
16:17
13 Հուլիսի 2010

LOT Polish Airlines ավիաընկերությունը հուլիսի 1-ից սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևանից դեպի Վարշավա և հակառակը, նշեց LOT Polish Airlines ընկերության առևտրի գծով փոխնախագահ Լեշեկ Նարովկսին (Leszek Narowski):

«Չվերթերն իրականացվելու են շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի Վարշավայից Երևան, և երեքշաբթի ու ուրբաթ՝ Երևանից-Վարշավա», - երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ նա պարզաբանեց, որ նման չվացուցակն ընտրվել է ուղևորների համար դեպի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի խոշոր մայրաքաղաքներ, օրինակ՝ Լոնդոն, Փարիզ, Ցյուրիխ, Միլան, Ամստերդամ, Ստոկհոլմ, ինչպես նաև հեռավոր քաղաքներ՝ Չիկագո և Տորոնտո տարանցիկ թռիչքները հեշտացնելու համար:

Այս կապակցությամբ Նարովսկին պարզաբանեց, որ ընկերությունը նախատեսում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ: Նրա խոսքերով՝ այս տարի արդեն բացվել են նոր չվերթներ, այդ թվում նաև դեպի Կալինինգրադ, Բրատիսլավա, Գետերբորգ, Բեյրութ, չվերթներ են պատրաստվում դեպի Թբիլիսի, Կահիրե, Դամասկոս և Հանոյ:

«2011 թ.-ին մենք նոր չվերթեր ենք ծրագրում դեպի Տոկիո, Բանգկոկ, Սինգապուր, Դելի, Բաքու, Դնեպրոպետրովսկ, Դոնեցկ, Սոչի և Կատմանդու», - ասաց նա՝ պարզաբանելով, որ կընտրվեն այս քաղաքներից մի քանիսը:

LOT Polish Airlines ընկերության Երևան-Վարշավա և հակառակ ուղղությամբ տոմսերի գները տատանվում են 200-250 եվրոյի սահմաններում:

Այս կապակցությամբ Նարովսկին պարզաբանեց, որ գնային քաղաքականությունը կառուցվում է՝ հաշվի առնելով նաև տարանցիկ ուղևորներին:

Ընկերության մամուլի քարտուղար Յացեկ Բալցերը (Jacek Balcer) իր հերթին նշեց, որ ընկերությունը հատուկ գնային քաղաքականություն է վարում՝ չցանկանալով «թռչել դատարկ նստատեղերով»:

«Ավելի վաղ մեր տոմսերը թանկ էին, հատկապես եթե տոմսը գնվում էր թռիչքից մի քանի օր առաջ, իսկ այժմ հատկապես երկրի ներսում մեր տոմսերի գինը սկսվում է 30 եվրոյից, և մեր ինքնաթիռները միշտ լիքն են լինում», - ասաց նա:

LOT Polish Airlines ընկերությունը ստեղծվել է 1929 թ.-ին: 2003 թ.-ից ընկերությունը դարձել է Star Alliance-ի լիիրավ անդամ, ինչը թույլ է տվել Վարշավան վերածել Alliance-ի չվերթների գլոբալ ցանցի տարանցիկ կետերից մեկը: Ընկերությունը ամսական շուրջ 200 չվերթ է իրականացնում 57 ուղղություններով դեպի Եվրոպայի, Հյուսիսայի Ամերիկայի և Միջին Արևելքի երկրներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։