481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հնագետները հայտնաբերել են ամենամեծ կարասն Արցախում
16:13
09 Հուլիսի 2010

Հայ հնագետները Արցախի Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերել են անտիկ մեծ կավե կարաս՝ օձաձև զարդանախշով, ասաց Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ Տիգրանակերտի պեղումներով զբաղվող հնագիտական խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Պեղումների հերթական փուլը սկսվել է հունիսի 15-ին, որը կշարունակվի մինչև 2010 թվականի օգոստոսի 25-ը։ Այս տարի պեղումներն իրականացվում են 400-500 քմ մակերեսի երեք հիմնական տեղամասերում, այդ թվում, այսպես կոչված ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք։

«Այս կարասը, հավանաբար, ամենատարողունակն է Արցախում։ Դրա ծավալը գերազանցում է 600 լիտրը»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Պողոսյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ կարասը կվերականգնվի և կտեղադրվի թանգարանում։

Հնագիտական արշավախմբի ղեկավարը նշեց, որ տարվում են հարավային պատի պեղումները, որոնք առաջ են գնացել 20 մետրով, ընդ որում՝ որոշ պատերի բարձրությունը գերազանցում է 4 մետրը։

Բացի այդ, Պետրոսյանի խոսքերով, պեղումներ են տարվում միջնաբերդի, ինչպես նաև բազիլիկ-եկեղեցու հատվածում, որին հարավից հարում է բաց սյունասրահը։

«Սրահում կան որոշ հետաքրքիր ճարտարապետական քանդակներ, և մենք նոր առարկաներ գտնելու հույս ունենք, քանի որ վաղ քրիստոնեական տաճարների հարավային մասում ավանդաբար տեղադրվում էին քանդակներով հարթակներ»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ արդեն գտնվել են մի քանի հետաքրքիր առարկաներ, մասնավորապես, պղնձե զարդեր, դրամ, ինչպես նաև անոթների տարբեր տարրեր՝ կենդանիների պատկերներով։

Պետրոսյանը հայտնեց նաև անտիկ դամբարանադաշտի որոնումների ավարտի մասին։

«Հայտնաբերվել է առնվազն երկու կետ, որտեղ թաղված են հեղուկի պահման համար նախատեսված կավե մեծ տարաներ։ Հույս ունենք, որ առաջիկա 10-15 օրերի ընթացքում կկարողանանք ավելի մանրամասն ներկայացնել անտիկ դամբարանադաշտը»,- ասաց նա։

Պեղումների ֆինանսավորումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, կազմակերպչական աշխատանքները համակարգում են ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությունը և «Տիգրանակերտի արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Տիգրանակերտի պեղումներն իրականացվում են 2005 թ.-ից: Աշխատանքների առաջին տարում ճշտվել էր քաղաքի կոնկրետ գտնվելու վայրը, իսկ 2006թ.-ին իրականացվել են պեղումներ քաղաքի և դրա շրջակա միջավայրի տարբեր մասերում, որոնք ի հայտ են բերել միջնաբերդի մի մասը, քաղաքի ամրացված մասերից մեկի հիմնապատը, կենտրոնական շրջանում գտնվող վաղքրիստոնեական բազիլիկան։

Պեղումները վկայում են այն մասին, որ Տիգրանակերտը կառուցվել է միասնական պլանի հիման վրա և կատարյալ կառուցապատմամբ հզոր քաղաք-ամրոց է, ունեցել է քաղաքային բարձր մշակույթ և դարերի ընթացքում պահպանել է հայկական պատկերը-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: