483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական Վարդավառի տոնն արտացոլում է հայկական էթնոսի պատմությունը
13:50
09 Հուլիսի 2010

Հայկական Վարդավառի (Տիրոջ Պայծառակերպություն)  տոնն իր մեջ ներառել է հայկական էթնոսի ողջ պատմությունը և հայ ժողովրդի ազգային հիշողության արտացոլումն է, ասաց Արարատյան Հայրապետական թեմի Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ «Վարդավառ» տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի պայծառակերպության հիշատակն  է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

«Շատերն են այս տոնը շփոթում հեթանոսականի հետ, բայց այն չի հակասում քրիստոնեական կանոններին: Այս տոնն իր մեջ մեր հայ ժողովրդի էթնիկ հիշողությունն է ամփոփում»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Քրիստոնեության ընդունունից հետո Հայաստանում որոշ մինչքրիստոնեական  ավանդույթներ են պահպանվել, մասնավորապես` իրենց վարդերով զարդարելը, միմյանց վրա ջուր լցնելը, աղավնիններ բաց թողնել: Սակայն Եկեղեցին այս բոլոր սովորույթներին այլ մեկնաբանություն է տալիս` կապելով այն Համաշխարհային  Ջրհեղեղի, Նոյի ուղարկած աղավնու և աստվածաշնչյան պատմության այլ դրվագների հետ:

Այդ կապակցությամբ քահանան նշեց, որ այդ օրը միմյանց վրա ջուր լցնելու սովորույթը հին հայկական ավանդույթ է, որը կապված է օդի բարձր ջերմաստիճանի հետ` բնորոշող տարվա այս եղանակին: Ըստ Հայրապետյանի` ջուրը երկակի խորհուրդ ունի, այն ասոցացվում է ինչպես  Համաշխարահային Ջրհեղեղի հետ, այնպես էլ կյանք է խորհրդանշում, երբ Աստված Ջրեհեղեղի ավարտը ծիածանով նշանավորեց:

Քահանան չմոռացավ նաև հենց բառի նշանակությունը: Ըստ նրա` վարդը Քրիստոսին է խորհրդանշում, ով ծնվել է այն մարդկանց մեջ, ովքեր ավելի ուշ նրան խաչին գամեցին: Ըստ Հայրապետյանի` Վարդավառ տոնը` Տիրոջ Պայծառակերպությունը, երեք բաղադրիչ է ներառում` նախատոնական, պատարագ և մեռելոց:

VI դարում՝ Մովսես II Կաթողիկոս (574-604) օրոք, Տիրոջ Պայծառակերպության տոնը ներառվեց զատկի ժամանակացույցում և շարժունակ դարձավ: Այն տոնելու օրն ընկնում է հունիսի 28-ից օոգոստոսի 1-ն ըկած ժամանակահատվածում:

Այս տարի Վարդավառը նշվում է հուլիսի 11-ին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: